Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 19 » Զանետտի "Ռեակցիա, բայց ցավոք, անարդյունք..."
17:22
Զանետտի "Ռեակցիա, բայց ցավոք, անարդյունք..."

"Մենք լավ ռեակցիա ցուցաբերեցինք, հատկապես Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո, բայց ցավոք, մենք պատժվեցինք խաղի արդյունքով` վաստակելով ընդհամենը 1 միավոր: Ցավալի է իհարկե, բայց այժմ մենք պետք է առաջ նայենք և պատրտաստվենք Յուվեի դեմ խաղին", - ասել է Խավիեր Զանետտին "Ատալանտայի" հետ խաղից հետո:

Ներաձուրրիի ավագը խոսեց նաև "Ինտերի" երիտասարդ խաղացողների մասին, հատկապես Անդրեա Պոլիի և Ժոել Օբիի.

"Նրանք ավելի հետևողական են դարձել,  նրանք կարողանում են ցույց տալ իրենց հնարավորությունները: Կարծում եմ Օբին այսօր հիանալի էր, նա և Նագատոմոն "Ատալանտայի" պաշտպանույան համար շատ վտանգներ ստեղծեցին: Ճիշտ է, նրանք դեռ աշխատելու և կատարելագործվելու տեղ ունեն, բայց նրանց մեծ ապագա է սպասվում":

Խոսելով Յուվենտուսի հետ հանդիպման մասին Զանետտին նշեց.

"Լավ է, որ մենք ավելի շատ ժամանակ ունենք պատրաստվելու համար Յուվեր դեմ, բայց մենք այլևս չենք ցանկանում հայտնվել նման իրավիճակում":
Դիտումներ: 794 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.7/12
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz