Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 18 » Յովետիչը կլքի Ինտերը
22:42
Յովետիչը կլքի Ինտերը

Կարծես թե Ստեվան Յովետիչի կարիերան Ինտերում ավարտված է: Ֆուտբոլիստը արդեն 3 հանդիպում անընդմեջ չի մասնակցում թիմի հանդիպմանը, իսկ ահա Սասսուոլոյի դեմ նույնիսկ չկար հայտացուցակում:

Ինտերի 10 համարի գործակալը իր դժգոհութուունն էր արտահայտել նշելով, որ ներաձուրրիները նրա հետ ոչ պրոֆեսիոնալ կերպով են վարվում: Ամենայն հավանականությամ այս հայտարարությունից հետո պետք է սպասել Յովետիչի տրանսֆերին, արդեն իսկ այս հունվարին:

Ֆուտբոլիստը երկու տարբերակ ունի` Ֆիորենտինա կամ մեկնել Չինաստան: Ֆիորենտինան չի ցանկանում վճարել Ինտերի ցանկալի գումարը, սակայն խնդիրը կարող է լուծվել ֆուտբոլիստների փոխանակմամբ: Ինչպես հայտնի է, Ստեֆանո Պիոլին ցանկանում է իր թիմում տեսնել Բադելին: Սակայն Բադելի ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանը, ում շանսերը ավելի բարձր են գնահատվում ԶԼՄ-ները: Եթե Ֆիորենտինային չհաջողվի իրականացնել տրանսֆերը, ապա Մոնտենեգրոյի հավաքականի ֆուտբոլիստը ստիպված կլինի մտածել Չինաստանից եկած առաջարկների մասին:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 448 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz