Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 2 » Վիճակագրություն՝ Ինտեր - Կիևո խաղին ընդառաջ
16:06
Վիճակագրություն՝ Ինտեր - Կիևո խաղին ընդառաջ

Ա Սերիայի 34-րդ տուրի Ինտեր - Կրևո հանդիպմանն ընդառաջ ներկայացնում ենք թիմերի միջև հանդիպումների վիճակագրությունը:

 

Հանդիպումը կկայանա՝ 03.05.2015 Ջուզզեպե Մեացցա 17:00


Թիմերը մինչ այս հանդիպել են 25 անգամ՝ 4 անգամ հաղթել են Վերոնական ակուբի ֆուտբոլիստները, 15 խաղում՝ Ինտերը,  իսկ 6 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: 


Այդ 25 խաղերում խփվել է 71 գնադակ՝ 26 գնդակ հեղինակել են վերոնացիրեը, 45 անգամ ներաձուրիները:


Այս մրցաշրջանի 1-ին խաղաշրջանում թիմերը հանդիպել են Վերոնայում և խաղը ավարտվել է Ինտերի հաղթանակով՝ 0-2 հաշվով, Ռանոկիայի և Կովաչիչի գոլորի շնորհիվ:


Թիմերի պայքարները չեն ընթանում գոլառատությամբ՝ ամենաշատ խփվել է 1 խաղում 7 գոլ, այդ խաղում Ինտերը առավելության է հասել 4-3 հաշվով, մեկ այլ խաղ ավատվել է 4-2 հաշվով, որում նույնպես հաղթել են Ինտերիստերը:


Կիևոյի ամենախոշոր հաշվով հաղթանակը եղել է 2-1, եթե կարելի է դա խոշոր հաշիվ անվանել:


Թիմերը ընդանում են համապատասխանաբար 8-րդ և 12 րդ տեղերում, Կիևոն 95% ապահովել է տեղը Սերիա Ա-յում, իսկ Ինտերը համառ պայքար է մղում եվրալիգայի 2 ուղեգրերց մեկին տիրանալու համար:


Թերևս այս ամենը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ սա Ինտերի համար եզրափակիչ է, քան որ այս խաղում հաղթելու դեպքում ավելի ու ավելի է հավակնությունները շատանում,բայց պետք է հաշվի առնել այս 2 փաստերը՝ երբեք ոչ մի թիմ ուղղակի միավոր չի նվիրում, բոլորն էլ ցանկացած խաղում ուզում են հաղթեն և միավոր վաստակեն, մյուս փաստը այն է որ Ինտերը անտեղի միավորներ շատ է կորցրել ետնապահների հետ խաղերում: 

Պարմա 2-0,1-1
Չեզենա 1-1
Սասուոլո 3-1
Էմպոլի 0-0
Վերոնա 2-2 
Կալյարի 4-1 


34-րդ տուրի մյուս զույքերը կազմել են՝

02.03.2015
Սամդորիա-Յուվենտուս
Սասուոլո-Պալերմո
03.05.2015
ԻՆՏԵՐ-ԿԻԵՎՈ
Ռոմա-Ջենովա
Ատալանտա-Լացիո
Ֆիորենտինա-Չեզենա
Հելլես Վերոնա-ՈՒդինեզե
Նապոլի-Միլան
Կալյարի-Պարմա
Տորինո-Էմպոլի


Թերևս այս տուր կենտրունական հանդիպումներն են՝


Ռոմա-Ջենովա,Նապոլի-Միլան և Սամդորիա-Յուվենտուս


Սամդորիա-Յուվենտուս հանդիպուման ժամանակ,  ի դեպ, կարղ է գրանցվել ժամանակից շուտ չեմպիոնություն, եթե Յուվեն կարողանա չպարտվել:

 

Կատեգորիա: Վիճակագրություն | Դիտումներ: 1005 | Ավելացրեց: styop95 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz