Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 23 » Տրանսֆերներ. Թայդերը և Գուարինը կլքեն Ինտերը
14:42
Տրանսֆերներ. Թայդերը և Գուարինը կլքեն Ինտերը

Մոնակոն ցանկանում է ձեռք բերել Ֆրեդի Գուարինին նրա գործակալի հետ բանակցություներից հետո: Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, գործարքը ավարտին հասցնելու համար երկու խնդիր է առկա: Առաջինը` Ինտերը ցանկանում է 18մլն եվրո ստանալ Գուարինի դիմաց և երկրորդը` ֆուտբոիստը ցանկանում է հանդես գալ թոփ ակումբում: Գործարքը հնարավոր է կայանա և այս հարցերը պետք է ստանան իրենց պատասխանները:


Ինտերի մյուս կիսապաշտպան Սաֆիր Թայդերը տեղ է գտել Վալտեր Մացցարիի 26 ֆուտբոլիստների ցուցակում: TuttoSport պարբերականը նշում է, որ ալժիրցու ապագան հեռու է Ինտերից: Պյերո Աուզիլիոյի Անգլիա մեկնելը երկու նպատակ ունի` ավարտին հասցնել Մեդելի տրանսֆերը և բանակցել Թայդերի համար: Վեստ Հեմը և ՔՊՌ-ը Թայդերի համար պայքարում առաջնորդ են և ամենայն հավանականությամբ կլինի վարձավճար գնման իրավունքով: Թայդերը մոտենում է Ինտերի դռնից դուրս գալուն:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 825 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz