Գլխավոր էջ » 2020 » Ապրիլ » 20 » Տրանսֆերային նորություններ
13:54
Տրանսֆերային նորություններ

Այս պահին բոլոր ակումբները այս դադարը օգտագործում են տրանսֆերային բանակացություններ վարելու համար:

 

GDS. Ինտերը շատ մոտ է անվճար թիմ հրավիրելու Դրիս Մերտենսին, ում պայմանագիրը  Նապոլիի հետ ավարտվում է այս ամռանը: Պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով, տարեկան 6մլն եվրո աշխատավարձով:


GDS. Մեկ այլ ֆուտբոլիստ կարող է հայտնվել Ինտերում անվճար: Խոսքը գնում է Տոտենհեմի կենտրոնական պաշտպան Յան Վերտոնգենի մասին, ով չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:


GDS. Իտալացի խոստումնալից և տաղանդավոր կիսապաշտպան Տոնալին իր համաձայնությունն է տվել Ինտեր տեղափոխվելուն: Ինտերը պատրաստ է 40մլն և ավելին ներդնել երիտասարդ տաղանդին ձեռք բերելու համար:


Tuttosport. Ինտերը բանակցություններ է վարում Ռայոլայի հետ` Մոյզե Կինի տրանսֆերը գնելու նպատակով: Էվերտոնը հարձակվողին գնահատում է 25մլն եվրո: Գաղտնիք չէ, որ Կինը մանկուց Ինտերի երկրպագու է:


Bild. Բավարիան պատրասվում է գնել Իվան Պերիշիչի տրանսֆերը: Գերմանական ակումբը կվճարի 20մլն եվրոյից մի փոքր քիչ գումար խորվաթ վինգերի համար:


Romano. Լաուտարո Մարտինեսը չի տեղափոխվի Բարսելոնա: Ոչ մի ակումբ այս պահին իրեն չի կարող թույլ տալ մեծ գումարներ ծախսել կորոնավիրուսի պատճառով կրած կորուստներից հետո: Ինտերը և Բարսելոնան դադարել են բանակցել:


Don Balon և Sky. ՊՍԺ-ն պատրաստվում է գնել Մաուրո Իկարդիի տրանսֆերը: Արգենտինացի հարձակվողը իր նախապատվությունը տալիս է Ատլետիկո Մադրիդին, Դիեգո Սիմիոնեի գլխավորությամբ խաղալու համար:


FcInterNews.it. Լոկոմոտիվը պատրաստվում է գնել Ժոաո Մարիոյի տրանսֆերը 18մլն եվրոյի դիմաց, սակայն պորտուգալացու համար պայքարին միացել է ֆրանսիական Մարսելը: Մի բան հստակ է` Ժոաո Մարիոն չի վերադառնա Ինտեր:

 

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1190 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz