Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 29 » Տրանսֆերային նորություններ. Երեքշաբթի
20:38
Տրանսֆերային նորություններ. Երեքշաբթի

Վերջին շրջանում Ինտերի հետ կապված տրանսֆերային նորությունները մեկ շարքով:

 

Ամռան տրանսֆերային պատուհանի ժամանակ Սամպդորայի հարձակվող Էդերը Ինտերի նպատակներից մեկն էր համարվում, սակայն տրանսֆերը չկայացավ, քանի որ Գենուացիների նախագահը ամեն ինչ արեց գործարքը չիրականացնելու համար:

Չնայած այն բանի, որ իտալո-բրազիլացին պայմանագիրը երկարաձգել է Սամպդորայի հետ, արդեն հունվարին կարող է լքել ակումբը, տեղեկացնում է Rai-ը: Ներաձուրրիները գործարքի մաս կարող են դարձնել Սանտոնին, Դոդոյին և Նագատոմոյին, որոնց ծառայություններով հետաքրքրված է Սամպդորիան:

Հարկ է նշել, որ ընթացիկ առաջնությունում Էդերը անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:


Ինչպես տեղեկացնում է Mediaset-ը, Ինտերը 10մլն եվրոյի առաջարկ է ստացել Նորվիչից իտալացի պաշտպան Ռանոկիային ձեռք բերելու կապակցությամբ: Ինտերը համաձայն է բաց թողնել 23 համարին, սակայն ամենայն հավանականությամբ ղեկավարությանը հարկ կլինի համոզել ֆուտբոլիստին փոխել ակումբը: Ռանոկկիան ամենայն հավանականությամբ կարող է հեռանալ Ինտերից՝ հաշվի առնալով, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Միլանը և Սևիլյան, իսկ Բոլոնիան ցանկանում է վարձավճարով տեսնել Ռանոկիային իր շարքերում:


Եվս մեկ պաշտպան կարող է լքել Ինտերը հունվարին: Խոսքը գնում է Ժուանի մասին: Գլխավոր թեկնածուն համարվում է Ռոման: Շատ հավանական է, որ կողմերը կգան համաձայնության՝ հաշվի առնելով, որ Ներաձուրրիները նախատեսում են գնել Լյայիչի տրանսֆերը: Բրազիլացին կարող է գործաքի մեջ ներգրավվել:


Ինտերի ձմեռային տրանսֆերային նպատակներից մեկը Վերոնայի եզրային Յակոպո Սալան է: Ֆուտբոլիստի գլխավոր առավելությունը նրա ունիվերսալությունն է: Ինտերը վաղուց հետևում ֆուտբոլիստի խաղին: Սալան Ինտերի համար առաջնային նպատակ չէ: Եթե չստացվի համաձայնության գալ Կասերեսի հետ Ինտերը կանդրադառնա Սալային:


Մյուս թեկնածուն Ինտեր տեղափոխվելու Գրեգորի Վան դեր Վիլն է: Ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է 2016-ի ամռանը, և հիմա հարմար առիթ է ձեռք բերելու նրա տրանսֆերը: Ֆուտբոլիստի տրանսֆերի համար դեկտեմբերի 30-ին՝ Ինտեր-ՊՍԺ խաղից հետո, երկու ակումբների միջև հանդիպում տեղի կունենա: Վան դեր Վիլի տրանսֆերը գնահատվում է 4 մլն եվրո:

 

Corriere dello Sport-ը գրում է ` Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով հետաքրքրվում են Ինտերը և Յուվենտուսը:
Ֆաբրեգասի և բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ժոզե Մոուրինիոյի պաշտոնանկությունը, և այժմ նրանք ակումբի երկրպագուների հետ խնդիրներ ունեն: Ակումբը ցանկանում է այդ խնդիրը լուծել ֆուտբոլիստներին վաճառելով:

 

Ինտերի նախկին ֆուտբոլիստ Ռիկարդո Ալվարեսը ժամանել է Իտալիա, տեղեկացնում է Football Italia-ն: Արգենտինացի ֆուտբոլոստը բուժզննում կանցնի Սամպդորիայում, որից հետո պայմանագիր կստորագրի այդ ակումբի հետ:


Չնայած Սանտոնը անցյալ տարի էր վերադարձել Ինտեր, նա կարող է լքել թիմը: Corriere dello Sport-ը հայտնում է, որ Վեսթ Հեմը հետաքրքրություն է ցուցաբերում Ինտերի եզրային պաշտպանի նկատմամբ: Վերջին խաղերում Սանտոնը մեկնարկային կազմում տեղը զիջել է Մոնտոյային և Դ՛Ամբրոզիոյին, չնայած Մոնտոյան հավանաբար կվերադառնա Բարսելոնա, ինչը կարող է կանգնեցնել Սանտոնի տրանսֆերը: Այնուամենայնիվ, գրավիչ առաջարկի դեպքում Ինտերը կհամաձայնվի բաժանվել Նյուքասլի նախկին պաշտպանից:

 

Ինտերը մտադիր է անվճար ձեռք բերել Դիարրային: Ըստ Աուսիլիոյի Մարսելը կարող է 3-4 միլիոն եվրո պահանջել Դիարրայի համար, ինչը ըստ Ինտերի մեծ գումար է, հաշվի առնելով, որ նա Մարսել է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Ըստ Corriere dello Sport-ի անվճար տրանսֆերը հնարավոր է, եթե Դիարրան անձամբ ցանկանա տեղափոխվել Ինտեր: Մանչինին հիացմունքով է արտահայտվել Մադրիդի Ռեալի նախկին կիսապաշտպանի մասին, քանի որ Ինտերին պետք են ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան գործել ինչպես կառուցող, այնպես էլ քանդող կիսապաշտպաններ: Մելոյի որակազրկումից հետո Մանչինին այլընտրանք է ուզում Կոնդոգբիայի փոխարինողի հարցում, ով իրեն դեռ չի արդարացնում:
Անցյալ տարվա ձախողումից հետո, Աուսիլիոն շարունակում էր կապ պահել Դիարրայի հետ, որպեսզի կարողանար նորից սկսել բանակցությունները և այս պահին Դիարրայի տրանսֆերը ավելի հավանական է, քան Պիրլոյինը:

 

Մարտին Կասերեսը կարող է լքել Յուվենտուսը, քանի որ նա այլևս թմի պլանների մեջ չի մտնում, հատկապես մեկ այլ ավտովթարից հետո: Նրա ժամանակը Յուվենտուսում վերջանում է և նա կարող է տեղափոխվել Միխայլովիչի Միլան կամ Մանչինիի Ինտեր: Մանչինիին եզրային պաշտպան է պետք Դոդոյի, Մոնտոյայի և Սանտոնի կամ Դ՛Ամբրոզիոյի վաճառքից հետո: Կասերեսի պայմանագիրը վերջանում է 2016թ.-ի Հունիսի 30-ին և նա չի պատրաստվում երկարաձգել այն: Ուստի Հունվարին, Ինտերն ու Միլանը կպայքարեն ունիվերսալ պաշտպանի համար, ով նույնիսկ կարող է հանդես գալ հենակետայինի դիրքում: Դոդոյի, Մոնտոյայի, Դ՛Ամբրոզիոյի, Սանտոնի և Ռանոկիայի հնարավոր վաճառքի դեպքում, Կասերեսը հիանալի փոխարինող կլինի:


Անտոնիո Կանդրևան կարող է փոխել ակումբը ձմռանը: Նրա ծառայություններով հետաքրքրվում են Ինտերը, Միլանը և Բարսելոնան: Ընդ որում, Կանդրևան հանդիասանում է այս ակումբների տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը: Լացիոյի նախագահ Կլաուդիո Լոտիտոն սահմանել է ֆուտբոլիստի արժեքը: Նա արժե 35 մլն եվրո: Ինտերը ցանկանում է տրանսֆերի գինը նվազեցնելու համար գործարքի մեջ ներառել Ռանոկիային կամ Դոդոյին, կամ հնարավորության դեպքում երկուսին էլ:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 933 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz