Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 30 » Տրանսֆերային նորություններ
09:31
Տրանսֆերային նորություններ

GDM. Գործարքը ավարտված է, Էրկինը տեղափոխվում է Բեշիկթաշ վարձավճար՝ 2 մլն Եվրո գնման իրավունքով:

Յովետիչին մի քայլ է բաժանում Ֆիորենտինա վերադառնալուց: Ջիանլուկա Դի Մարցիոն տեղեկացնում է,որ Կորվինոն և Աուսիլիոն այսօր հանդիպել են հյուրանոցում՝ քննարկելու տրանսֆերի մանրամսները: Չնայած կան դժվարություններ, բայց բանակցությունները ընթանում են, տրանսֆերի հաստատումը կլինի շուտով:

GdS. Այնուամենայնիվ Սանտոնը կարող է լքել Ինտերը, Սպորտինգը հետաքրքրված է Սանտոնով: Ժ. Մարիոյի գործարքից հետո՝ Սպորտինգը, կարող է օգտագործել Ինտերի հետ ունեցած լավ հարաբերությունները և ավարտին հասցնել գործարքը:

Goal-Italia. Չելսին համաձայնության է եկել Ինտերի հետ Բրոզովիչին 25 մլն Եվրո գումարով ձեռք բերելու դիմաց: Հիմա բանակցությունները ընթանում են ֆուտբոլիստի աշխատավարձի վերաբերյալ:

Ինտերը հետաքրքրված է Մանչեսթեր Յունայթեդի և Յուվենտուսի եզրային պաշտպաններ Դարմիանի և Լիխշտայների ծառայություններով: Եթե չհաջողվի նրանց ձեռք բերել ապա ներաձուրրիները ամենայն հավանականությամբ կօգտվեն պահեստային տարբերակից և ձեռք կբերեն Կասերեսին:

Գալատասարայը ցանկանում է փոխանակում կատարել Ինտերի հետ: Թուրքական ակումբը առաջարկում է Մեդել-Սնեյդեր փոխանակում և հավելյալ գումար:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 575 | Ավելացրեց: Tigran | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz