Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 24 » Տոհիր. Թույլ չեմ տա որևէ մեկին հրապարակային քննադատել մեր ներքին աշխատանքը
02:09
Տոհիր. Թույլ չեմ տա որևէ մեկին հրապարակային քննադատել մեր ներքին աշխատանքը

Ինտերի նախագահ Էրիկ Տոհիրը պատասխանել է Բեպպե Մորատտային:

«Իր լեգենդար և երկարատև պատմության ընթացքում ակումբը մշտապես հանդես է եկել արդարության կողմից, և այդ ավանդույթի շարունակումը մեր միսսիան է:

Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ Ինտերը մասնակցել է բազմաթիվ փակ բանակցությունների, որոնց նպատակն էր բարելավվել Ինտերի վիճակն ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Բանակցություններն անցկացվել են պրոֆեսիոնալ կերպով, իսկ դրանց բովանդակությունը պետք է մնան փակ: Ցանկացած հրապարակային մեկնաբանություն մինչ պաշտոնական գործարքը կարող են միայն վնասել:

Ես վստահ եմ, որ իմ արածները հիմնված են որոշակի սկզբունքների վրա, որոնք ընդգրկում են լավ աշխատանքը, արդարությունը և հուսալիությունը: Ես մտադիր եմ այդ սկզբունքներով ապրել նաև Ինտերում` օգնելով ակումբին հասնել ամենաբարձր նվաճումներին:

Որպես Ինտերի նախագահ` իմ պարտականությունների մեջ է մտնում անձնակազմի աշխատանքի գնահատումը: Ես թույլ չեմ տա մեր կազմակերպությունից դուրս որևէ մեկին հրապարակային քննադատել մեր ներքին աշխատանքը և կպաշտպանեմ Ինտերին և մեր որոշումները ինձ հասանելի բոլոր եղանակներով:

Ինտերում մենք միշտ գործել ենք պատասխանատու և բարեխիղճ, և կշարունակենք որոշումներ կայացնել ակումբի ներկայի և ապագայի համար»:

Աղբյուր` Inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1099 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Krespo   (24.01.2014 15:18) [Материал]
to de paxi e ay hognac me normal transferm cherir yani kazm uninq en el piti caxenq or arninq et inch tavaqyali skzbunq e

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz