Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 28 » Տոհիր. Կվերադառնամ երկու շաբաթից
01:45
Տոհիր. Կվերադառնամ երկու շաբաթից

Ինտերի նախագահ Էրիկ Տոհիրը լքել է Միլանը, սակայն կվերադառնա 2 շաբաթից: Saras-ից դուրս գալիս` Մորատտիի հետ հանդիպումից հետո նա շփվել է մամուլի հետ:

Մորատտիների ընտանիքի հետ հարաբերությունների մասին.«Մենք միշտ էլ ունեցել ենք հիանալի հարաբերություններ Մորատտիների ընտանիքի հետ: Կարծում եմ, որ երբ պարոն Մորատտին և նրա ընտանիքը ընտրեցին ինձ, նա ցանկանում էր հուսալի և աշխատասեր մեկին, ինչպես նաև մեկին, ով կմտածեր նրանց պես»:

Խավիեր Զանետտիի ապագայի մասին.«Ես խոստացել էի նրան հանդիպում իմ այցի ժամանակ, սակայն ես պետք է հանդիպեի նաև Nike-ի, բանկերի, մարզչի և կոմերցիոն գործընկերների հետ, այդ պատճառով էլ Զանետտիի հետ հանդիպումն այժմ անհնար էր: Իհարկե, դա չի նշանակում, որ նա կարևոր չէ, կամ որ ես չեմ հարգում նրան, սակայն կուտակվել էր շատ աշխատանք»:

Միլան իր հաջորդ այցելության մասին.«Կվերադառնամ 2 շաբաթից հերթական հանդիպումների համար: Մենք պետք է նախապատրաստվենք հաջորդ մրցաշրջանին: Խոսքը գնում է ոչ միայն թիմի, այլ նաև բիզնեսի մասին: Մենք նախատեսում ենք այստեղ ստեղծել ակադեմիա, ինչպես նաև աշխատել մեր կայքի վրա այլ երկրներում: Ես պետք է ամեն ամիս հսկողության տակ պահեմ գործերի ընթացքը»:

Վերջում նա մի քանի խոսք նշել է Մատեո Կովաչիչի մասին.«Նա հիանալի ֆուտբոլիստ է: Ներկա պահին նա պահեստային խաղացող է մարզչի մոտ: Կովաչիչը պետք է աճի և ապացուցի Մացցարիին և մյուսներին, որ արժանի է խաղալ հիմնական կազմում ապագայում»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 869 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (28.02.2014 02:27) [Материал]
yani xi ekar u xies etum.

es linei Kovacici texy ktoxei ketai. kuzmanovic xaxuma Kovacic zamena nstum? absurda uxaki.

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz