Գլխավոր էջ » 2014 Փետրվար 10 » Թոհիրը հրաժարվում է նոր մարզադաշտի մտքից, իսկ Միլանը՝ ոչ
20:13 Թոհիրը հրաժարվում է նոր մարզադաշտի մտքից, իսկ Միլանը՝ ոչ |
Կարծես թե, Ինտերը հրաժարվում է նոր մարզադաշտ ունենալու գաղափարից, իսկ Միլանը ՝ոչ: Հենց այդ պատճառով միլանյան երկու ակումբները՝ 70 տարի մեկ հարկի տակ հանդես գալուց հետո, կարող են բաժանվել: Սակայն իրադարձությունների միանգամայն այլ սցենարով: Տարիներ շարունակ սեփական մարզադաշտի նախագիծ մշակում էր Ներաձուրրին, բայց այժմ նոր մարզադաշտ ցանկանում է ունենալ Միլանը: Իսկ Ներաձուրրին պլանավորում է ֆուտբոլի ''Լա Սկալայի'' վերանորոգումը: Ինչպես հայտնում է Sport Mediaset-ը, Էրիկ Թոհիրը, թվում էր՝ շատ հետաքրքրված է նոր մարզադաշտի կառուցման հարցով, բայց ինչ-որ բան նրան դրդել է փոխել որոշումը և զբաղվել ''Մեացցա'' մարզադաշտի վերանորոգմամբ: Դեռ պարզ չէ, թե սեփականության ինչ իրավունքով Ինտերը կարող է տնօրինել Միլան քաղաքի մարզադաշտը: Աղբյուրը՝ Sport Mediaset
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | |||||
|