Գլխավոր էջ » 2013 Սեպտեմբեր 21 » Թոհիրի առաջին ձեռքբերումը կարող է լինել Բարսելոնայից
01:36 Թոհիրի առաջին ձեռքբերումը կարող է լինել Բարսելոնայից | ![]() Ինտերը մոտակա ժամանակներում ամենայն հավանականությամբ կունենա նոր սեփականատեր, սակայն դա չի փոխում ակումբի տրանսֆերային քաղաքականությունը, համենայն դեպս առայժմ: Բարսելոնայի երիտասարդ ֆուտբոլիստ Մարտին Մոնտոյան կարող է լինել Էրիկ Թոհիրի առաջին ձեռքբերումը: Panorama.it-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստի գործակալ Ժոզե Մարիան նշել է`"Այս պահին Մոնտոյան համարվում է Բարսելոնայի ֆուտբոլիստ և կենտրոնացած է իր թիմի խաղի վրա և վստահ կարող ենք ասել, որ նա սիրում է իր ակումբը: Ինտերի հետ ներկա դրությամբ բանակցություններ են ընթանում: Ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է 2014թ. հունիսին: Մենք խոսել ենք ակումբի ղեկավարության հետ պայամանգրի երկարաձգման վերաբերյալ, բայց մեզ հնարավորություն են տվել նաև ընտրել այլ ճանապարհ: Մյուս մրցաշրջանի համար դեռ ոչինչ որոշված չէ և Մարտինը կարող է հեռանալ, որպես ազատ գործակալ: Նա կմնա Բարսայում մինչև մրցաշրջանի ավարտը:" Մոնտոյաի պայմանագիրը ավարտվում է 2014թ.-ի հունիսին: Այս գործոնը ավելի կհեշտացնի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար և հարավոր է ավելի մատչելի, եթե այն տեղի ունենա ձմեռային պատուհանի ժամանակ, այլապես Բարսելոնան կարող է նրա հետ բաժանվել առանց որևէ փոխհատուցման: |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | ||||||||
|
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | ||||||||


