Վաղը Ա Սերիայի 35-րդ տուրի շրջանակներում "Ինտերը" կխաղա "Չեզենայի" դեմ, որը այս պահին Բ Սերիայում հայտնվելու հավակնորդներից մեկն է: Անդրեա Սրտամաչչիոնին խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ հակառակորդի մասին ասաց հետևյալը.
"Թիմը, որի հետ կհանդիպենք վաղը, արդեն շատ դժվար ժամանակահատված է ապրում, բայց եթե նայենք նրանց անցած ելույթները, օրինակ "Յուվենտուսի" հետ խաղում, պարտվեցին միայն խաղավարտից 10 րոպե առաջ, իսկ ամբողջ հանդիպումն անցկացրեցին բարձր տեմպով: Մենք իհարկե չենք թերագնահատում "Չեզենային", բայց "Ինտերը" պետք է լավ խաղ ցույց տա վաղը: Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ յուրաքանչյուր խաղ շատ կարևոր է մեզ համար և մենք ցանկանում ենք լավ հանդես գալ մեր երկրպագուների համար":
Եվ կրկին հարց "վերջին հնարավորության" մասին.
"Ես ամեն շաբաթ լսում եմ, որ սա մեր վերջին շանսն է: Սա իսկապես հիանալի հնարավորություն է, և մենք իհարկե կհետևենք նաև մյուս արդյունքներին, բայց ես կենտրոնացած եմ միայն "Ինտերի" վրա: Մենք այժմ մտածում ենք միայն մեր խաղի մասին: Իսկ տուրի ավարտից հետո կտեսնենք, թե որտեղ ենք հայտնվել:
Երեկ Պեպ Գվարդիոլան հայտարարեց "Բարսելոնայի" գլխավոր մարզչի պաշտոնը լքելու իր որոշման մասին և գրեթե նույն ժամանակահատվածում Մասսիմո Մորատտին հաստատեց իր վստահությունը Ստրամաչչիոնիի նկատմամբ: Այն հարցին, թե ինչ կարծիք ունի Գվարդիոլայի այս որոշման վերաբերյալ Ստրամաչչիոնին պատասխանեց.
"Ես իսկապես այդքան լավ տեղյակ չեմ իրավիճակին, որպիսի դատեմ Գվարդիոլայի որոշումը, ամեն դեպքում դժվար է դատել ուրիշի որոշումները: Բայց նախագահի խոսքերը ինձ ուժ ոգևորեցին և էլ ավելի վստահություն ներշնչեցին և ինձ, և ամբողջ թիմին: Ես կարծում եմ, որ "Ինտերն" այժմ միավորված է և "Ուդինեզեի" հետ խաղը ևս մեկ անգամ ապացուցեց դա: Այժմ մենք պետք է մտածենք մրցաշրջանն ավարտել առանց որևէ խոստումների և հաշվարկների: Եկեք պարզապես համոզված լինենք, որ մրցաշրջանը կավարտենք "Ինտերի" իրական ոճով":
inter.it
|
Դիտումներ: 857 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.1/21 |