Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 9 » Ստրամաչչիոնի ՛՛Ինտերը ուժեղ բնավորություն ցույց տվեց՛՛
04:58
Ստրամաչչիոնի ՛՛Ինտերը ուժեղ բնավորություն ցույց տվեց՛՛

Ինտերը արտագնա խաղերում տասերորդ անընդմեջ հաղթանակը տարավ.

՛՛Դա մեծ ձեռքբերում է՛՛, - ասել է Ստրամաչչիոնին խաղից հետո, - ՛՛քանի որ դա ցույց է տալիս այն ուժեղ բնավորությունը, որն ունի այս թիմը: Մենք հպարտ ենք այս ձեռքբերումով, բայց մենք չենք կենտրոնանում դրա վրա՛՛:

Այնուհետև Ներաձուրրիի մարզիչը վերլուծեց խաղը.

՛՛Առաջին կեսում մենք մեզ հանգիստ և հարմարավետ էինք զգում, այնուհետև երկրորդ կեսում ավելացրեցինք տեմպը: Կարծում եմ այսօր Ջոնատանը մեծ գործ արեց՝ պահելով Մարկովիչին, Սիլվեստրեն շատ ուշադիր էր, Լիվայան գերազանց, Հանդանովիչը մի քանի անհավանական սեյվ կատարեց, իսկ Պալասիոն ուղղակի բարձունքում էր: Այժմ մենք փոքր ինչ հանգստացած ենք՝ իմանալով, որ փլեյ-օֆֆում ենք, սակայն մենք ցանկանում ենք հաղթել խմբում և մենք կշարունակենք խաղալ այնպես, ինչպես կարողանում է Ինտերը: Ո՞ր հաղթանակը մեզ համար շրջադարձային եղավ: Դա Սիենայի դեմ պարտությունն էր: Այդ ժամանակ ես տեսա, թե ինչպիսինն են իմ խաղացողները: Այժմ մենք մտածում ենք Ատալանտայի մասին, մեզ դժվար հանդիպում է սպասվում՛՛:

inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 867 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/15
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 ashxen91   (09.11.2012 18:04) [Материал]
daje esqan vnasvacqnerov ahagin hesht haxtecinq, et shat lava, bayc Atalantai het iroq tenc hesht chi ancni

3 tiko11   (09.11.2012 17:21) [Материал]
che Jonatan@ tula handes galis inq@ ujex timeri dem chi kara xaxa.. Silvestren el nuyn@ kasei..bayc erkusn el karan zameni xaxacox linen

2 Hako   (09.11.2012 15:26) [Материал]
Jonatann u Silvestren spasvacic lav xaxacin, et huysa talis

1 Adriano   (09.11.2012 11:21) [Материал]
chishta jonathan@ miqich lav xaxac bayc inq@ Maiconi hetnord@ chi ,Silvestrenel vat chxaxac

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz