Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 15 » Ստրամաչչիոնի."Ես եկել եմ անհայտությունից"
20:17
Ստրամաչչիոնի."Ես եկել եմ անհայտությունից"

Միլանյան Ինտերի ներկայիս 36 - ամյա գլխավոր մարզիչը, այնպես, ինչպես Ինտերի նախկին երկու մարզիչներ Ժոզե Մոուրինիոն և Արրիգո Սակկին, երբեք չի խաղացել բարձր մակարդակի ֆուտբոլ: Բայց չնայած դրան, բավական երիտասարդ տարիքում հայտնվեց  այնպիսի մեծ ակումբի ղեկին, ինչպիսին Ինտերն է: Sette - ին տված հարցազրույցում Անդրեա Ստրամաչչիոնին պատմեց իր ապրումների մասին, ֆուտբոլիստի կարիերան վաղաժամ ավարտելու հետ կապված:  

"Դա իմ կյանքի ամենատխուր պահերից մեկն էր: Ես վնասվածք ստացա, և ստիպված էի թողնել պրոֆեսսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: Բոլոր երազանքներս, պլաններս փլուզվեցին մի ակնթարթում: Մեջս մեծ ցանկություն կար խաղալու Ա Սերայում, սակայն Ճակատագիրս այլ կերպ դասավորվեց: Նույինսկ հիմա գնդակին մի քանի հարված հասցնելուց հետո ծունկս սկսում է ցավել:"

"Բնականաբար ես շատ էի ընկճվել, մոտս դեպրեսիա էր սկսվել, և քաշս ավելացավ մոտ 15 կգ - ով: Այդ իրավիճակից դուրս գալու հարցում ինձ շատ օգնեցին հարազատներս ու իմ ուսումը:"

"Ես կցանկանայի ոգեպնդել նրանց, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում և ասել, որ նույնիսկ չլինելով հայտնի ֆուտբոլիստ, դուք կարող եք դառնալ մեծ ակումբի կարևոր մասնիկը: Երբ ես լսում եմ. "Դուք արեցիք այդ, հայտնվելով անհայտությունից" - դա ինձ համար ամենամեծ հաճոյախոսությունն է:"

Այնուհետև Ներաձձուրիների մարզչին խնդրեցին մի քանի խոսք ասել ակումբի ավագ Խավիեր Զանետտիի և հարձակվող Անտոնիո Կասսանոյի մասին.

"Զանետտին առանձնահատուկ անձնավորություն է, և այն ինչ նա անում է, դուրս է մարդկային հասկացողությունից: Նա առաջինն է գալիս մարզումներին և գնում է վերջինը: Երևի հենց դա նրա խաղի՝ բարձր մակարդակի վրա գտնվելու գաղտնիքը: Այնպիսի տպավորություն է, թե ամեն խաղը Ինտերի կազմում առաջինն ու վերջինն է նրա համար: 

"Կասսա՞նոն: Մենք նրա հետ նույն լեզվով ենք խոսում, և հարգում ենք իրար:"   

Intermilano.ru
      
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 801 | Ավելացրեց: Hako | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Hako   (15.11.2012 23:08) [Материал]
karevor@ inq@ mer mot hayntutyun darav,,, hima Roman glxina talis :D:D

2 tiko11   (15.11.2012 22:20) [Материал]
amen mek@ chi vor kara et iravichakic tenc durs ga u hetn el lav marzich darna.. halala Stramin iroq. erevi chishtn el es er vor inq@ piti darnar haytni u lav marzich ayl vohc haytni u lav futbolist

1 ashxen91   (15.11.2012 21:59) [Материал]
djvara vor tenc eritasard tariqum u xostumnalic xaxacoxi erazanqnery vnasvacqi patcharov jurna yngnum, shat ujexa Stramy vor karoxacela iran urish volortum gtni,, mec apagaya spasvum iran, lriv mec marzichnern el mi texic sksel en,,,
u amenalavy, vor haytnvela mi marzich, ov Cassanoi het nuyn lezvova xosum laugh laugh laugh

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz