Սամուել Լոնգոն "Ինտերի" երիտասարդական կազմում, Ստրամաչչիոնիի ղեկավարոըթյամբ, իսկ հետո Բերնացցանի, հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո, այժմ մեկամյա պայմանագրով, վարձավճարով հանդես է գալիս կատալոնյան "Էսպանիոլում": Ձեզ ենք ներկայացնում Լոնգոի FC Inter News - ին տված բացառիկ հարձազրույցը:
Սամուել, քեզ ցանկանում էին տեսնել վիցե-Միլիտոյի դերում, իսկ արդյունքում...
"Ես հեռացել եմ "Ինտերից", որպեսզի փորձ ձեռք բերեմ, և ես ցանկանում էի ավելի շատ խաղային ժամանակ ունենալ, և ամեն ինչ արվեց հանգիստ՝ ակումբի և իմ գործակալի միջև պայմանավորվածությունը:"
Համենայն դեպս, անցած մրցաշրջանում դու խաղադաշտում գլխավոր դերերը կատարողներից մեկն էիր.
"Ես ինձ հոյակապ էի զգում ակումբում մեծ ֆուտբոլիստների և հոյակապ մարզչի հետ, որոնք միշտ ինձ շրջապատում էին, սակայն օգոստոսի վերջում ես որոշեցի վարվել այլ ձևով: Սա այն է ինչ տեղի է ունեցել, և ես կարծում եմ, որ սա ճիշտ որոշում էր:"
Ինչու՞ դու ընտրեցիր հենց Իսպանիան.
"Այստեղ կան բազում չեմպիոններ տարբեր մարզաձևերում, բայց ֆուտբոլում ամեն ինչ յուրահատուկ է, և ես ուզում եմ այստեղ բոլոր առումներով զարգանալ՝ ոչ միայն սպորտային, այլ նաև մարդկային առումով:"
Լավն է՞ Իսպանիայի կլիման.
"Այո, դուք ճիշտ եք. բայց այնտեղ ես եղել եմ ընդամենը հինգ օր, քանի որ այժմ ես վերադարձել եմ Իտալիա, որպեսզի օգնեմ Ու-21 հավաքականին:"
Դու միանգամից աչքի ընկար.
"Շատ եմ ցավում, որ իմ գոլը չբավարարեց ակումբին հաղթանակի հասնելու համար: Մենք պարտվեցինք, սակայն ամեն դեպքւմ չնչին ուրախություն կար:"
Ինտերը Պեսկարային վստահ հաղթելուց հետո պարտվեց Ռոմային.
"Բայց նա ուժեղ ակումբ է Զանետտիի և մեծ մարզչի գլխավորությամբ: Ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս նրանք նորից կվերականգնվեն, կբարձրանան նույն մակարդակի վրա, և ետ կբերեն կորցրածը:"
intermilano.ru
|
Դիտումներ: 900 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 1.0/12 |