Գլխավոր էջ » 2016 » Փետրվար » 21 » Ռոնալդոն պատրաստ է վերադառնալ Ինտեր
02:09
Ռոնալդոն պատրաստ է վերադառնալ Ինտեր

Բրազիլացի լեգենդար հարձակվող և Ինտերի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն այսօր Սան Սիրոյում էր՝ ակումբի մյուս լեգենդների հետ: Լրագրողներին տված հարցազրույցում նա մեծ հուզմունքով է հիշել Ինտերում անցկացրած տարիները և հայտնել, որ դեմ չէր լինի վերադառնալ Ինտեր:

- Հիանալի կլինի հանիպել Մորատիի հետ: Ինտերն ինձ համար եղել է մեծ մարտահրավեր, և ամեն ինչ շատ լավ էր: Այս ակումբում ես անցկացրեցի հինգ անմոռանալի տարիներ, - ֆուտբոլիստի խոսքերն է հաղորդում  Football Italia-ն: - Այդ տարիները լավագույնն էին իմ կյանքում և ամենադժվարը: Եկեք մոռանանք,թե ինչպես մենք մի ժամանակ բաժանվեցինք: Այն ժամանակ ամեն ինչ այլ կերպ էր: Մենք ներել ենք միմյանց մեր սխալների համար:

Կարո՞ղ եմ արդյոք դառնալ ակումբի համար որոշակի դեր խաղացող: Ես շատ կցանկանայի ինչ-որ բան անել, բայց ես անընդհատ գործուղումների մեջ եմ, և դա հեշտ չի լինի: Բայց ես ոչինչ չեմ կարող բացառել: Հաճելի կլինի կրկին մարտահրավել ընդունել Ներաձուրիի հետ: Եթե Մորատտին կրկին լինի Ինտերի նախագահը և հրավիրի ինձ, ես անպայման կգամ: 

 

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 612 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 3.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz