Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 2 » Ռանյերի. «Դիեգո Միլիտոյի բախտն ուղղակի չբերեց»
18:47
Ռանյերի. «Դիեգո Միլիտոյի բախտն ուղղակի չբերեց»

 Ինտերի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին, Պալերմոյի հետ ոչ-ոքի՝ 4-4 հաշվով ավարտված հանդիպումից հետո, խոսել է այդ դիմակայության մասին:

«Անկեղծ ասած, ոչ միշտ է պատահում ներկա գտնվել նման հանդիպումների: Դա ինչ-որ անհավատալի բան էր: Ֆուտբոլիստները ձգտում էին հաղթանակի և ցուցադրեցին հիանալի ներկայացում:

Իմ կարծիքով, ոչ-ոքին միանգամայն արդարացի արդյունք է, քանի որ երկու թիմերն էլ տպավորիչ շատ պահեր ստեղծեցին: Իսկ Դիեգո Միլիտոյի բախտն ուղղակի չբերեց. հազվադեպ է պատահում, որ ֆուտբոլիստի պոկերը բավարար չլինի հաղթանակի համար:

Լավագույն ձևով չգործեցինք պաշտպանությունում՝ մրցակցին տալով բավական շատ ազատություն: Զգացվում էր Վալտեր Սամուելի բացակայությունը, սակայն նա դեռ պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալու համար»,- ասել է Ռանյերին:
Դիտումներ: 787 | Ավելացրեց: Hako | - Վարկանիշ -: 5.0/8
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz