Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 3 » Փոփոխություններ պաշտպանության եզրերում
15:55
Փոփոխություններ պաշտպանության եզրերում

Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, Դավիդե Սանտոնը և Սենա Միանգը կլքեն Ինտերը: Իտալացի պաշտպանով լուրջ հետաքրքրված է Սամպդորիան, իսկ Միանգը կարիերան կշարունակի Կալյարիում:

Ինտերի մեկ այլ պաշտպան ճապոնացի Յուտո Նագատոմոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական Սանդերլենդը: Յուտոն դեմ չէ տեղափոխվել Անգլիա:

Sky Sport պարբերականը հայտնում է, որ Նապոլին առաջարկ է արել Ինտերին Դանիլո Դ'Ամբրոզիոյին ձեռք բերելու նպատակով, որպես Գուլամին փոխարինող: Ինտերը մերժել է առաջարկը: Ստեֆանո Պիոլիի Ինտերի ղեկը ստանձնելուց հետո, Դանիլոն դարձել է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Եվ ամենայն հավանականությամբ իտալացի պաշտպանը կերկարաձգի պայմանագիրը Ինտերի հետ:

Ինտերը արդեն փնտում է փոխարինողներ եզրային պաշտպանի դիրքում և թեկնածուների թվում են Մանչեսթեր Յունայթեդի իտալացի ֆուտբոլիտ Մատեո Դարմիանը և Զենիթի պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 472 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz