Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 1 » Պաշտոնական. Ինտերը բաժանվեց 4 ֆուտբոլիստների հետ
01:37
Պաշտոնական. Ինտերը բաժանվեց 4 ֆուտբոլիստների հետ

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը Ինտերը փորձեց ազատվել այն ֆուտբոլիստներից, ովքեր չեն մտնում Ռոբերտո Մանչինիի ծրագրերի մեջ: Նրանցից մի քանիսը չցանկացան տեղափոխվել այլ ակումբներ հատկապես Նագատոմոն, Դ'Ամբրոզիոն և Սկելոտոն: Վերջինիս հետ Ինտերը խզեց պայմանագիրը և Սկելոտոն այս պահին ունի աատ գործակալի կարգավիճակ:

Ինտերից հեռացավ նաև կենտրոնական պաշտպան Մարկո Անդրեոլին տեղափոխվելով Սևիլիա: Ֆուտբոլիստը հանդես կգա վարձավճարով, իսկ իսպանական ակումբը կարող է օգտվել գնման իրավունքից:

Բոլոնիա տեղափոխվեց Ինտերի կիսապաշտպան Սաֆիր Թայդերը վարձավճար+գնման իրավունք պայմանով:

Օրվա վաճառք տրանսֆերը Ինտերի համար դա Էռնանեսն էր, ով տեղափոխվեց թշնամի ակումբ` Յուվենտուս: Թուրինցիները ֆուտբոլիստի համար կվճարեն 11մլն եվրո + 2մլն եվրո բոնուսներ:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 939 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz