Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 2 » Պաշտոնական. Ինտերը երկարաձգեց Մացցարիի հետ պայմանագիրը
16:28
Պաշտոնական. Ինտերը երկարաձգեց Մացցարիի հետ պայմանագիրը

Ինտերը և Մացցարին առաջ կշարժվեն միասին՝ փորձեով հասնել ակումբի նպատակներին և իրականացնել երկրպագուների ցանկությունները:

ՖԱ Ինտերնացիոնալեն և Վալտեր Մացցարին ևս մեկ տարով երկարաձգեցին պայմանագիրը, այժմ իտալացի մասնագետը Ինտերի հոտ պայամանագիր ունի մինչ 2016 թվականի հունիսի 30-ը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

 

''Մենք շատ ուրախ ենք, որ երկարաձգեցինք պայմանագիրը մեր մարզչի հետ: Այս որոշմամաբ մենք հստակեցնում ենք, որ Մացցարին կարևոր հիմնաքար է հանդիսանում մեր նոր ծրագրերի համար: Ես համոզված եմ՝ այն քրտնաջան աշխատանքով և նվիրվածությամբ, որ նա ցույց տվեց, մենք մեծ հաջողությունների կհասնենք միասին'', - ասել է ակումբի նախագահ Էրիկ Թոհիրը:

 

''Ամենից առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Էրիկ Թոհիրին: Նա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հավատում է ինձ և այն ծրագրին, որ սկսել ենք մեկ տարի առաջ: Հուսով եմ՝ կկարողանամ վարձահատույց լինել այս վստահություն համար, ցույցա տալով դա խաղադաշտում: Ես ամեն ինչ կանեմ՝ իմ ուժերից կախված, որպեսի Ինտերը վերադառնա իր արժանի դիրքերին Իտալիայում և Եվրոպայում''-, Inter.it-ի հետ զրույցում ասել է Մացցարին:

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 1016 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz