Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 4 » Ուեֆայի վարկանիշ. Իտալական ակումբները Եվրոգավաթներում
15:43
Ուեֆայի վարկանիշ. Իտալական ակումբները Եվրոգավաթներում

Պոկեր! Եվրոպայի Լիգայի պատմության մեջ առաջին անգամ իտալական չորս ակումբներ հաղթանակ տոնեցին` Ֆիորենտինան, Նապոլին, Տորինոն և Ինտերը երկորդ տուրի խաղերում: Այս մրցաշրջանում Ա Սերիան գլխավորում է Ուեֆայի վարկանիշային դասակարգման աղյուսակը 5.666 միավորով առաջ անցնելով, Իսպանիայից (5,375), Խորվաթիայից (5,375), Գերմանիայից (5,142) և Անգլիայից (5,000):

Դեռ մրցաշրջանը նոր է սկսել և դեռ աշուն է, բայց սակայն եթե առավոտ լավ է բացվում, ապա դա աշխատանքի կեսն է և դա հուսադրող է իտալական ֆուտբոլի համար: Մինչ այժմ Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի 12 խաղերում իտալական ակումբներին հաջողվել է տանել 9 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել ոչ ոքի և մեկ խաղում պարտվել (Յուվենտուսը Ատլետիկոյին զիջեց նվազագույն հաշվով), 23 խփած և ընդամենը մեկ բաց թողած գնդակներով: Ամեն դեպքում դեռ շատ աշխատանք կա առջևում առաջատար երեք երկրների հետ մրցակցելու համար (Անգլիա, Իսպանիա և Գերմանիա) և վերադառնալ չորս ակումբների մասնակցությանը Չեմպիոնների Լիգայում մնում է երազանք, սակայն այժմ կարևորը` չկորցնել դիրքերը Պորտուգալիայի և Ֆրանսիայի հետ պայքարում:

 

 

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 1111 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz