Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 25 » Նոր թեկնածուներ Ինտերի դարպասապահի դիրքի համար
17:37
Նոր թեկնածուներ Ինտերի դարպասապահի դիրքի համար

Ռոբերտո Մանչինին հրթական մամլո ասուլիսին նշեց, որ Սամիր Հանդանովիչը ցանկանում է խաղալ ՉԼ-ում, և հաշվի առնելով այն, որ Ինտերը շատ ակտիվորեն փնտրում է նոր դարպասապահ, պարզ է դառնում, որ Հանդանովիչը կհեռանա: Այդ կարծիքին է նաև ֆուտբոլային գործակալ Ջանֆռանկո Չիկկետին:


Gazzetta dello Sport-ի գրում է, որ Ինտերը հետաքրքրված է Ստոկ Սիթիի 27-ամյա դարպասապահ Ասմիր Բեգովիչն է: Բոսնիացու պայմանագրի ժամկետը ավարտվում է 2016թ.-ին, և նրան հնարավոր է ձեռք բերել բավական ցածր գնով ՝ 10 մլն. եվրո:


Չիկկետին Sussidiario-ին տված հարցազրույցում նշել է, որ Հանդանովիչին հնարավոր փոխարինողներից մեկը Պետեր Չեխն է, բայց նրա ծառայություններով հետաքրքրվում են Լիվերպուլն ու Արսենալը, ինչը դժվարեցնում է Ինտերի գործը: Հնարավոր թեկնածուների թվում նշվում է Ռոմերոն, ում Սամպդորիայից կարելի է ձեռք բերել որպես ազատ գործակալ, Կառնեզիսը Ուդինեզեյից և Գիլերմո Օչոյան Մալագայից:

Հիշեցնենք, որ մեքսիկացին վերջին ԱԱ-ի ժամանակ փայլեց իր հիանալի խաղով:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1021 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz