Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 5 » Մորատտի."Այսպիսի սխալներ թույլ տալն աններելի է"
21:57
Մորատտի."Այսպիսի սխալներ թույլ տալն աններելի է"

Այսօր իր գրասենյակի դռների առջև "Ինտերի" նախագահ Մասսիմո Մորատտիին դիմավորեցին լրագրողները, ովքեր նրան մի քանի հարց տվեցին.

Անդրեա Ստրամաչչիոնին զարմացրե՞ց ձեզ

Եկեք չգնանք շատ հեռու, հակառակ դեպքում ընդհանուր պատկերը կփչանա, շատ բան է կախված նրանից, թե ինչպես ֆուտբոլիստները կկատարեն մարզչի առաջադրանքները: Ես Ստրամաչչիոնիին համարում եմ խելացի և մեծ հույս տվող մասնագետ, ով կարողանում է կարդալ մրցակցի հաջորդ քայլը: Չնայած նրան, որ ակումբը նրա գլխավորությամբ անցկացրել է մի քանի հոյակապ հանդիպումներ, դեռ "Ինտերը" ոչինչ չի նվաճել:

Մրցավարների կողմից թույլ տված սխալները արդյոք ազդեցի՞ն հաղթանակի համի վրա.

Այո, սակայն ես չեմ նայում այս փաստին, հիշելով անցյալում եղած դեպքերը: Միայն մի բան հստակ է. այսպիսի սխալներ թույլ տալն աններելի է:

Արդյոք Տալիավենտոն միտումնավո՞ր է սխալ որոշում կայացրել, եթե նույնիսկ թուրինյան ակումբը կապ չունենա դրա հետ.
 
Եթե կապենք մրցավարների գործողությունները "Յուվենտուսի" հետ, ապա դա շատ լուրջ մեղադրանք կլինի: Տեսնելով, թե ինչ է կատարվում խաղադաշտում և չմիջամտելով, նա գնաց մեծ ռիսկի՝ կայացնելով որոշում, որը մեր վրա, մեղմ ասած, թանկ նստեց, չնայած նրան, որ դրանից վայրկաններ առաջ խաղի հաշիվը հավասար էր:

Եթե նայենք մրցաշարային աղյուսակին և խաղերի օրացույցին, երևի թե եկե՞լ է այն ժամանակը, երբ ներաձձուրիները կարող են շրջանցել թուրինցիներին.

Կարծում եմ, մենք պետք է շատ զգույշ լինենք: Հաճախ ակումբները մրցակցին թերագնահատելու պատճառով են միավորներ կորցնում: Շաբաթ օրը "Ինտերը" ֆանտաստիկ խաղ ցուցադրեց, իսկ հիմա պետք է հավաքվել ու լրջորեն պատրաստվել հաջորդ հանդիպմանը:

                                                                                                 Intermilano.ru
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 954 | Ավելացրեց: Hako | - Վարկանիշ -: 1.0/13
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 ashxen91   (06.11.2012 03:01) [Материал]
Atramy chi el teragnahatum voch mekin,, hima Morattin piti amen inchov Stramin apahovi, ira uzac xaxacoxnerin arni, vor senc lav sharunakenq ^_^

1 tiko11   (05.11.2012 22:24) [Материал]
chishta asum Moratin chpetqa tergnahatel vochmekin shatel vor juvein krelenq et chi nshanakum vor scudeton krecinq hima piti miavorner chkorcnenq u spasenq vor juven kkocni miavorner u menq kshrjancenq iranc.. isk mrcavarneri pahov el inch asenq lriv asvela arden

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz