Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 9 » Մեդելը մոտ է Ինտեր տեղափոխվելուն
14:49
Մեդելը մոտ է Ինտեր տեղափոխվելուն

Ինտերն ու Քարդիֆ Սիթին կարծես թե համաձայնության են եկել Գարի Մեդելի տրանսֆերի շուրջ:


Ինտերի ղեկավարությունը սկաուտներ էր ուղարկել Աշխարհի առաջնությունում նրա խաղին հետևելու համար: Ֆուտբոլիստն էլ լիովին արդարացրել էր իրեն: Անձամբ Մեդելը շատ է ցանկանում հանդես գալ Ինտերի կազմում: Ինտերի ղեկավարությունը արդեն պաշտոնական հարցում է ուղարկել Քարդիֆին ֆուտբոլիստի տրանսֆերի համար:

Ինտերը ֆուտբոլիստի համար առաջարկել է 7 միլիոն եվրո այն դեպքում, երբ 1 տարի առաջ Քարդիֆը նրան Սեվիլյայից ձեռք էր բերել 14 միլիոն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստը Ինտեր կտեղափոխվի նախ վարձավճարով, որից հետո Ինտերը կկարողանա ձեռք բերել նրա տրանսֆերը:

Վերջերս Քարդիֆ Սիթիի գլխավոր մարզիչ Սուլշերը հայտարարեց, որը Մեդելը կլքի ակումբը,ինչը ավելի է հեշտացնում Ինտերի գործը:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 964 | Ավելացրեց: Aram | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz