Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 19 » Մատերացցիի և Լուսիոյի փոխադարձ վիրավորանքները
20:04
Մատերացցիի և Լուսիոյի փոխադարձ վիրավորանքները

Ինտերի նախկին խաղացողներ Լուսիոյի և Մատերացցիի միջև փոխադարձ վիրավորանքների «պատերազմ» է սկսվել, որը հրահրում են լրատվամիջոցները:

Օրեր առաջ հարցազրույցներից մեկում Մատերացցիին խնդրել են բնութագրել Լուսիոյին, վերջինս պատասխանել է այսպես.

«Խաղացողը պետք է իմանա, երբ է հարկավոր կանգ առնել: Սամուելի պատվին պետք է արձան կանգնեցնել այն բանի համար, որ կարողացել է նրա հետ զույգ կազմել պաշտպանությունում»:

Այս մասին լրագրողները հայտնեցին Լուսիոյին և խնդրեցին մեկնաբանել.

«Դժվար է խոսել Մատերացցիի մասին, քանի որ երբ ես եկա Իտալիա 2009-ին, վերջին անգամ նրան լավ խաղալիս տեսել էի 2006-ին: 

Միգուցե դա նրան վիրավորում է, բայց մինչ իմ գալը, նա երբեք չէր անցել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ: Խաղադաշտում Մատերացցին շատ տհաճ էր,ինչպես էր նա վիրավորում իր մրցակիցներին: Ես խաղացել եմ նրա հետ և լսել եմ, թե ինչպես է նա ասում, որ խաղում է մրցակիցներին վիրավորելու համար:

Այժմ նա նույն բանը անում է նաև խաղադաշտից դուրս, որպես շատ տհաճ մարդ», - պատասխանել է բրազիլացին:

«Լուսիո, անեկդոտներ պատմելը չի նշանակում վիրավորել կամ հարձակվել թիմակիցների վրա: Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ օգնեցիր ինձ հաղթել...», - հետևել է Մատերացցիի պատասխանը:

Աղբյուրը՝ Gazzetta.it

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 830 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (19.02.2014 23:43) [Материал]
haqelen irar. meka Lucion bomj darav en banic heto erb gnac blyuve isk Materazzin Interista amen inchov nenc vor Lucio du bomj es

2 Adriano   (19.02.2014 23:35) [Материал]
Materazzin iskakan txaya,vor misht timi u trineri koxna kaynac exe(esh benitesin chashvenq) ,vat xaxaluca xosum, materazzin 36 tarekanumel demqer,du inches voch mardkayin normal hatkanishner unes,vochel pitani xaxacox es ,michev hima hishum em 12 tvin giovincon vonc chlec

1 ashxen91   (19.02.2014 22:26) [Материал]
Lucion eresova talis?))) 113 113

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz