Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 22 » Մանչինիի հարցազրույցը Լացիոյի դեմ խաղից հետո
14:20
Մանչինիի հարցազրույցը Լացիոյի դեմ խաղից հետո

Ինտերը չկարողացավ կրկնել նախորդ տուրի հաջողությունը, սակայն կարողացավ խուսափել` առաջին խաղակեսից հետո անհնարին թվացող, նոկաուտից:


Ինչպես ամեն խաղից հետո, Ռոբերտո Մանչինին ներկայացավ մամլո ասուլիսի և պատասխանեց լրագրողների հարցերին:

 

 

 

Երեկոյի հանդիպումը որոշակի կասկածներ առաջացնո՞ւմ է ակումբում: Դժվա՞ր էր սկբից առանց Մեդելի.

 

-  Խնդիրը մեկ խաղացողի մեջ չէ, մենք կարող էինք Մեդելին խաղադաշտ դուրս բերել հանդիպման սկզբից,կարող էինք՝ ոչ:

Այն, որ գոլ բաց թողեցինք խաղի սկզբում, շատ ազդեց մեր խաղի վրա: Առաջին կեսում թիմում մեծ լարվածություն կար, ինչը չէի ասի երկրորդ կեսի մասին:

 

Կլինի արդյո՞ք այս երկրորդ խաղակեսը հաջորդ խաղի սկիզբը.


- Կարող ենք հաղթել Թուրինում, խաղում ամեն ինչ կարող է պատահել: Մենք թույլ ենք տալիս այնպիսի սխալներ, որոնք չպետք է տեղի ունենան: Պետք է շարունակենք աշխատել՝ հաշվի առնելով այսօրվա հաջող երկրորդ խաղակեսը:

 

Չնայած ցանկությանը, Գուարինը շարունակում է պայքարել: Ո՞րն է նրա դժվարությունների պատճառը.


- Մենք չենք կարող խոսել միայն Գուարինի մասին: Դա կախված է բոլորիցս, որպեսզի սուլոցները վերածենք ծափահարությունների: Եթե սուլում են՝ նշանակում է, որ նրանք երջանիկ չեն: Մեր խնդիրն է վերածել դա ծափահարությունների:

 

Ի՞նչ մտքեր ու սպասելիքներ ունեիք առաջին խաղակեսի մարտավարությունից.


- Մենք ցանկանում էինք խաղալ երկու լայն բացված կիսապաշտպաններով, որպեսզի հնարաորություն տայինք Կովաչիչին և Գուարինին խոցել պաշտպանությունը մեջտեղից, սակայն արագ գոլը դժվարացրեց խնդիրը: Փոխեցինք մի փոքր մասնիկ և ամեն ինչ լավ ընթացավ:

 

Ո՞րն է ձեզ համար իդեալական կիսապաշտպանը: Կարո՞ղ է Լուկաս Լեյվան լինել ճիշտ անուն.

 

- Շատ դժվար կլինի նրան հասնել, բայց նա կարող է մեզ շատ օգնել, քանի որ ունի փորձ:

 

Բոնացոլին դեռ շատ երիտասա՞րդ է, որ դաշտ դուրս բերեք շարունակաբար.


- Ոչ, եթե նա խաղադաշտ է դւրս գալիս, դա խոսում է նրա որակների մասին: Բայց նա դեռ շատ երիտասարդ է և մենք չենք կարող մտածել, որ նա կարող է փոխել թիմի ճակատագիրը միայնակ: Անշուշտ շատ մեծ ապագա կունենա:

 

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 957 | Ավելացրեց: HaYe | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz