Մի քանի ամիս է ինչ ակտիվորեն քննարկվում է Սամիր Հանդանովիչի ապագան: Նրա պայմանագիրը ավարտվում է 2016 թվականին, իսկ Ինտերին ոչ մի կերպ չի հաջողվում նրա հետ պայմանագիրի ժամկետը երկարաձգել: Ինտերը նրան առաջարկում է նախկին 2 մլն. եվրո աշխատավարձի դիմաց 2.5 մլն եվրո, սակայն դարպասապահը ցանկանում է 3 մլն: Հանդանովիչի ծառայություններով ակտիվորեն հետքաքրքրվում է Ռոման, որը պատրաստ է վճարել ընդհամենը 8 մլն եվրո: La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ այսօր կհանդիպեն Պիերո Աուզիլիոն և Հանդանովիչի գործակալ Ֆեդերիկո Պաստորելլոն: Եթե չհաջողվի պայմանագրի ժամկետը երկարաձգել, Ինտերը ամռանը կվաճառի իր դարպասապահին:
SportMediaset -ն գրում է, որ Մանչինին Ինտերի ղեկավարությանը խնդրել է ամեն ինչ անել սլովենացուն պահպանելու համար:
Սամիրը հայտնել է, որ կշարունակի կարիերան Ինտերում, եթե ակումբը երաշխավորի մյուս մրցաշրջանում սկուդետոյի համար պայքար: