Գլխավոր էջ » 2016 » Փետրվար » 7 » Մանչինիի հարցազրույցը Վերոնայի դեմ խաղից հետո
20:27
Մանչինիի հարցազրույցը Վերոնայի դեմ խաղից հետո

Վերոնայի դեմ ոչ-ոքիից հետո Ինտերի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսեց մի քանի հեղինակավոր պարբերականների հետ, պատասխանելով նրանց հարցերին:

 

Մասնավորապես, Sky Sport-ի հետ զրույցում Ինտերի գլխավոր մարզիչն ասել է. 

''Սրանք երկու միավորներ էին , որոնք մենք դեն նետեցինք: Ցավոք , մենք գոլեր բաց թողեցինք երեք տուգանայիններից: Մենք նույնպիսի գոլ ընդունեցինք և Միլանի դեմ խաղում: Մենք այդ ամենի վրա պետք է աշխատենք հետագայում: Թիմը վճռական հանդես չեկավ, ինչպես նաև չկար բավականին կենտրոնացում: Ամեն դեպքում մենք մինչև վերջ խաղացինք, և կորցրինք միավորներ, սակայն մենք իրար հետ կարող ենք նոր հաղթարշավ սկսել: Ֆելիպե Մե՞լոն. Ես նրան փոխարինեցի քանի, որ նա արդեն վտանգավոր էր դառնում խաղադաշտում: Մելոն շատ էր խախտում կանոնները և ես մտածեցի , որ վտանգավոր է նրան պահել , քանի որ կարող էր հեռացվել: Մենք պետք է աշխատենք տուգանայինների վրա: Իկա՞րդին: Նա իր գործը լավ է անում: Բոլորն էլ լավ խաղացին, բայց արդյունքը փոխում է բոլորի կարծիքը'':

Ռոբերտո Մանչինին խոսել է նաև Mediaset Premium-ի հետ.

''Մենք գոլեր բաց թողեցինք անկյունայիններից, անմիջապես մեր առաջին խփած գնդակից հետո , խաղը դարձավ շատ ծանր մեզ համար'':


Ապա Մանչինիին հարցրին նրա կարծիքը մրցավարի մասին, որին Մանչինին պատասխանեց.

''Ես ոչնին չունեմ ասելու մրցավարության մասին, ես ավելի լավ է խաղից խոսեմ: Երրորդ գոլի ժամանակ Բրոզովիչը չցատկեց , իսկ Ժուան Ժեզուսը չնկատեց հարձակվող խաղացողին, մենք պարզապես քնած էինք: Սակայն բարեբախտաբար մենք կարողացանք ստեղծել այնքան գոլային պահեր, որ նույնիսկ կարող էինք հաղթանակ տանել: Ես հիասթափված եմ նրանից, թե ինչպես մենք բաց թողեցինք այդ երեք գոլերը: Մե՞լոն: Ես նրան փոխարինեցի , քանի որ նա արդեն ուներ դեղին քարտ և վտանգ կար հեռացվելու, նա կարող է ավելի լավ խաղ ցուցադրել'':

 

Մանչինիի հարցազրույցը FcInterNew-ին:

Վերոնայի դեմ հիասթափեցնող ոչ-ոքիից հետ, Ռոբերտո Մանչինին գնաց Մարկ Անտոնիո Բենտեգոդի մարզադաշտի հարցազրույցների սենյակ: FcInternews.it –ը այնտեղ էր , և մեզ է փոխանցում մարզչի խոսքերը:


Այսօր մոտավոր 45 փոխանցում եղավ տուգանային հրապարակ, որոշները հաջողված էին, սակայն որոշները պարզապես սարսափելի էին: Ինչպե՞ս կբացատրեք սա: Հաջորդ տուրում նաև Ֆիորենտինայի հետ հանդիպումն է ի՞նչ կարծիք ունեք երրորդ տեղ զբաղեցնելու վերաբերյալ:


- Ես հիմնականում լավ զգացումներ ունեմ այս խաղից, չնայած երկու միավոր կորցրինք այս խաղում, սակայն ցուցաբերեցինք կամք և պայքարեցինք մինչև վերջ: Ամեն դեպքում, մենքվատ սկսեցինք, տղաների մոտ պակասում էր հավասարակշռվածությունը:


Հնարավո՞ր է , որ տեսնել 4-2-3-1 սխեման , և Կոնդոգբիային ու Բրոզովիչին մեկնարկայինում.


- Նրանք դեռ երիտասարդ են, և հավասարակշռության կարիք ունեն:


Էդերի , որպես վինգեր հանդես գալը, Ձե՞ր որոշումն է.


- Նա ունի այն առանձնահատկությունը , որ հարմար է 4-3-3-ին, հնարավոր է նա կարիք ունի կատարելագործելու իր շարժունությունն:


Ակնկալու՞մ էիք նման դժվար հանդիպում.


- Մենք քնած էինք, սակայն մինչև Ալեքսի դերբիում խփածգոլը , մենք տուգանայիններից գոլեր չէինք բաց թողել: Երբ նրանք հաջողության հասան, մեր խաղացողներից 4-5-ի գլուխները դեռ բարձին էր, երկու երեքն էլ կորցրել էին իրենց դիրքը: Մենք ավելի շատ կաշխատենք, այս պահին մենք չէինք պատրաստվել լավ:


Ֆիորենտինայի խաղը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել.


- Եթե մենք հաղթենք կհայտնվենք մեզ համար կարևոր երրորդ հորիզոնականում:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 907 | Ավելացրեց: gor09999 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz