14:20 Մանչինի. խաղացինք առանց մտածելու | ![]()
"Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է 2-1 հաշվի ժամանակ դադարել խաղալ: Չի կարելի վտանգի տակ դնել խաղի արդյունքը: Ուղեղն օգտագործել է պետք: Այս թիմը երբեմն դադարում է մտածել գլխով: Այստեղ բոլորն ուզում են ստանալ իրավունք ստեղծագործելու, և դա շատ լավ է: Էռնանեսը մեկն է այն 4-5 խաղացողներից, ովքեր դադարեցին խաղալ երկորդ կարմիր քարտից հետո: Դա արատ չէ, այլ որոշակի իրավիճակներում վարվելաձևի չիմացություն: Մինչ այդ նա լավ էր խաղում, ինչպես և ամբողջ թիմը: Պոդոլսկու հետ անմիջապես համաձայնեցրեցինք, որ նա կվերադառնա Լոնդոն մրցաշրջանից հետո: Այսօր նա շատ կարևոր գոլի հեղինակ դարձավ: Նա մեծ պրոֆեսիոնալ է: Ինչու՞ չօգտագործեցի բոլոր փոփոխությունները: Միայն փոփոխություն անել փոփոխության համար, իմաստ չկա: Պոդոլսկուն օրինակ ես մտցրեցի խաղադաշտ մարտավարական նկատառումներով:" - ասել է Մանչինին: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com