Վաղը կայանալիք Կիևո-Ինտեր խաղի նախօրեին Ռոբերտո Մանչինին մամլո ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին և կմեկնարկի 14:30 (Երև):
Զարմացած ե՞ք Ֆասսոնեի հեռացումից:
"Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մարկոին իր օգնության և աջակցության համար, նա միշտ այնտեղ է եղել, ինչպես բոլոր սպորտային տնօրերենները: Ցանկանում եմ նրա ամենայն բարիք ապագայում, բայց այժմ մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա"
Որքա՞ն կարևոր է պաշտպանել առաջին հորիզոնականը առաջնությունում:
"Դա շատ կարևոր է և մենք ցանկանում ենք շարունակել հաղթել: Սակայն մենք շատ լավ ենք հասկանում, որ դա հեշտ չի լինի, Կիևոյի դեմ միշտ էլ դժվար է եղել:"
Զարմացած ե՞ք Ֆասսոնեի ժամանակից շուտ հեռացումից:
"Նորից եմ կրկնում, ես նրան ցանկանում եմ ամենայն բարիք"
Ի՞նչ եք կարծում, անցյալում թույլ տված սխալները կարող են կրկրնվել և դուք մտահոգված ե՞ք դրանում:
"Ես չեմ կարող ասել, կտեսնենք: Ես մտածում եմ վաղվա խաղի մասին, որը խոստանում է շատ դժվար լինել: Նրանք մարտական կազմով են և մենք խաղում ենք 12:30 (Երևանի ժամանկով 14:30), որն համարվում է նոր ժամ խաղերի համար"
Դուք և Միխայիլովիչը ընկերներ եք: Չեք ցանկանում նմանակել նրան և մեկնակային կազմը հայտնել:
"Նա ավելի ապահով է, քան ես (ծիծաղում է)"
Փոփոխություններ կազմում հնարավո՞ր են այս հաղթանակներից հետո: Նախընտրելի՞ է պահպանել կազմը:
"Մենք լավագույն տարբերակը կընտրենք, սակայն եթե նույնիսկ փոխենք ինչ որ բան, դա չի ազդի խաղի վրա: Բոլորը ուժեղ են և մենք խնդիրներ չունենք"
Արդյոք կհանգստանա վաղը Ստեվան Յովետիչը:
"Մենք վաղը կորոշենք: Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին և պետք է տեսնենք կարող ենք վերադարձնել Ժուանին և Միրանդաին"
Կարո՞ղ է Ֆասսոնեի հեռացումը խանգարել թիմին:
"Ոչ դա տեղի չի ունենա: Մենք այլ բաներով ենք զբաղված և պետք է ամեն ինչ անենք խաղադաշտում"
Ֆիորենտինայի խաղից հետո հստակ նպատակը պարզ կդառնա՞ Ինտերի:
"Ես գտնում եմ, որ պետք է 10 հանդիպում անցկացնել ամենաքիչը, որպեսզի տեսնել, ով է պայքարում Սկուդետտոյի համար: Յուվենտուսը և Միլանը սովոր են հաղթանակներ տոնել և վստահ եմ, որ նրանք կվերադառնան"
Ռանոկկիան կլինի՞ մեկնարկային կազմում:
"Դա տարբերակ է"
Ֆասսոնեի հեռացումից հետո Դուք ակումբում ավելի շատ իշխանություն կունենա՞ք:
"Ես ուրախ եմ իմ այժմյա դերից ակումբում"
Ինչպիսի՞ ֆիզիկական վիճակում են գտնվում Միրանդան և Ժուանը: Արդյո՞ք Դուք զայրացած եք Բրազիլիայի հավաքականի վրա:
"Միրանդան աշխատում է, սակայն ծնկի հատվածը նուրբ տարածք է, այնպես որ չենք ցանկանում ռիսկի դիմել: Կտեսնենք: Այսօր ավելի ուշ կորոշենք Ժուան Ժեսուսի համար: Ինչ վերաբերվում է Բրազիլիայի հավաքականին, ապա նրանք ունեն իրենց սեփական շահերը, այդ իսկ պատճառով կանչում են ֆուտբոլիստին: Նրանք ցանկանում են տեղեկացված լինել ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակը"
Ի՞նչ դիրքում է խաղալու Պերիշիչը:
"Ես նրան Միլանի դեմ խաղում տեղ էի հատկացրել հարձակվողների ետևում, քանի որ չէի ցանկանում փոխել մարտավարությունը: Ես գիտեմ, որ նա ավելի լավ է գործում եզրերում, սակայն նա ունիվերսալ է և կարող է խաղալ տարբեր դիրքերում"
Ո՞ր դիրքում եք տեսնում Բրոզովիչին: Որպես տրեկվարիստա՞, թե՞ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում:
"Ես կարծում եմ ավելի շատ կենտրոնական կիսապաշտպանի"
Կարո՞ղ է Կոնդոգբիան ավելի մոտ խաղալ հարձակվողներին, ինչպես Յայա Տուրեն:
"Նա դեռ շատ երիտասարդ է, գուցե հետագայում նա կարող է խաղալ ավելի մոտ հարձակման գծին: Յայան շատ մեծ փորձ ունի: Ջոֆրեն ապագայում կարող է ստանձնել այդ դերը: Դրան ժամանակ կպահանջվի"
Ի՞նչ եք կարծում մարզադաշտի խնդրի համար: Ի՞նչ հույսեր ունի Ինտերը:
"Միակ բանը, որ ես հուսով եմ որպես իտալացի, որ ակումբները ունենան իրենց սեփական մարզադաշտերը, ինչպես Անգլիայում: Իտալիայում մենք հետ ենք մնում: Կասկած չկա, որ սեփական մարզադաշտ ունենալը ամենալավ տարբերակն է"
|