Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 2 » Մահացել է Մարիա Ռադաելլին
20:04
Մահացել է Մարիա Ռադաելլին

Բազմոցին նստած, Ներաձուրրիի ծածկոցը ոտքերին գցած, իսկ նա հանգիստ քնած: Ահա թե ինչպես է Մարիա Ռադաելլին` Եվրոպայի ամենատարեց կինը, մահացել այսօր Նովատե Միլանեսեում: Վաղը նա կդառնար 114 տարեկան, նա սիրում էր սև և կապույտ գույները այնքան, որ դրանք իր հետ էին ամբողջ կյանքի ընթացքում, նույնիսկ կյանքի վերջին րոպեներին:

Մարիան ծնվել է 1899 թվականի ապրիլի 3-ին Ինսագոյում, նա դեռ 9 տարեկանը չէր բոլորել, երբ 1908 թվականի մարտի 9-ին հիմնադրվեց Ինտերը: Նա շատ երիտասարդ էր, բայց, իր խոսքերով, դա եղել է սեր առաջին հայացքից: Նա սիրում էր ակումբը իր ողջ կյանքի ընթացքում:

Անցած տարի Ինտերը ներկա էր նրա 113-ամյակի մեծ տոնակատարությանը, և այսօր ակումբը ավելին, քան երբևէ նրա ընտանիքի կողքին է այս դժվարին պահին: Նախագահ Մորատտին, ակումբը և բոլոր երկրպագուները երբեք չեն մոռանա Մարիա Ռադաելլիին, հավատարիմ և ջերմ երկրպագուի: Եվ մենք շնորհակալ ենք նրան այն մեծ սիրո համար, որ միշտ ցուցաբերել է Ներաձուրրիի նկատմամբ:



Inter.it - FcInter.am
Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 849 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ashxen91   (02.04.2013 20:08) [Материал]
R.I.P :'(

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz