Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 9 » Մացցարի. Մոռացեք Ա սերիայում հաղթանակի մասին. սպասվում է ծանր հանդիպում
01:11
Մացցարի. Մոռացեք Ա սերիայում հաղթանակի մասին. սպասվում է ծանր հանդիպում

Վալտեր Մացցարին հարցազրույց է տվել Inter Channel-ին Ուդինեզեի հետ գավաթային հանդիպումից առաջ:

Դրական կանդրադառնա՞ այն, որ թիմը կխաղա պարտությունից անմիջապես հետո.

«Այո, և դա հենց այն է, ինչը ես ասացի իմ խաղացողներին. եկեք չանենք այն սխալները, որոնք թույլ տվեցինք Լացիոյի դեմ խաղում, քանի որ չնայած, որ այն ամենին, ինչ տեղի ունեցավ, մենք արժանի չէինք պարտությանը: Մենք պետք է այս տրամադրվածությունը փոխակերպենք ինչ-որ դրականի»:

Իտալիայի գավաթը Ինտերի իրական նպատա՞կն է.

«Մենք պետք է խաղանք բոլոր խաղերն այնպես, կարծես դա եզրափակիչ հանդիպումն է: Այդպես մենք կարող ենք զարգանալ և դառնալ մրցունակ: Հիանալի կլինի, եթե մենք հաղթենք Իտալիայի գավաթը, սակայն մենք չպետք է այն համարենք յուրահատուկ նպատակ, սակայն ակնհայտ է, որ մենք կանենք հնարավորն առաջ ընթանալու համար: Բոլորն ասում են, որ մենք պետք է խաղանք երկու հարձակվողով. ցավոք, Իկարդին չի կարողանա խաղալ վիրահատությունից հետո առաջացած խնդրի պատճառով: Ես կցանկանայի նշել, որ ես գրեթե երբեք չեմ ունեցել հասանելի միաժամանակ երկու հարձակվողներին` Միլիտոյին և Իկարդիին: Այնպես որ, այն մարդիկ, ովքեր քննադատում են ինձ, պետք է ուշադրություն դարձնեն դրան»:

Շատերը ներկայիս Ինտերը համեմատում են Ստրամաչիոնիի Ինտերի հետ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ.

«Ես հույս ունեմ, որ Ինտերի երկրպագուները, որոնք գիտեն իրենց անելիքը, չեն կատարել եզրահանգումներ ոչ լրիվ տեղեկատվությամբ: Ես տեսել եմ նաև համեմատություն Ինտերի և Միլանի միջև: Թող ոչ ոք չմոռանա, թե որքան բան ստացավ թիմը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում: Պետք է ուշադրություն դարձնել նաև, թե ինչպես որոշ խաղացողներ, այդքան վատ ավարտելով մրցաշրջանը, ինչպես սկսեցին նորն ինձ հետ: Այդքանի հետո էլ Ստրամաչիոնին ուներ 4-5 խաղացողներ, որոնք ես չունեմ: Վերջապես, դրանք լրիվ տարբեր մրցաշրջաններ են: Միլանը ավարտեց 3-րդ տեղում, իսկ այժմ մեզ բաժանում է 9 միավոր»:

Վաղը մենք վերադառնում են Ուդինե: Հնարավո՞ր է, որ ամենամեծ սխալը Ինտերի կամքն է հաղթել Ա սերիայում.

«Ճիշտ է, մենք չպետք է մտածենք այդ մասին: Վաղը Ուդինեում ինչպես և սովորաբար կլինի ծանր հանդիպում: Նրանք ունեն լավ մարզիչ և հիանալի կազմ»:

Աղբյուր` Inter Channel
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1018 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz