Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 1 » Մացցարի. Իկարդիի հարցում կարևոր է մարզավիճակը, այլ ոչ թե հավատը
01:42
Մացցարի. Իկարդիի հարցում կարևոր է մարզավիճակը, այլ ոչ թե հավատը

Վալտեր Մացցարին հարցազրույցում անդրադարձել է Ռոմայի դեմ խաղից առաջ թիմի վիճակին և ուժեղ մրցակցի դեմ խաղում հնարավորություններին:

Էռնանեսի խնդիրն անցյալո՞ւմ են.«Էռնանեսը լավ է աշխատում և ուշադրություն չի դարձնում ցավին, որը զգում է մարզումների ժամանակ: Մենք ժամանակ տվեցինք նրան, որպեսզի համոզվենք, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Նա այժմ մարզվում է թիմի հետ և այսօր մենք կտեսնենք` կկարողանա նա խաղալ Ռոմայի դեմ, թե ոչ»:

Ձեզ համոզե՞ց Իկարդիի խաղը.«Հարցը երբեք չի եղել հավատի մեջ: Կարևոր էր նրա մարզավիճակը և այն` մարզվում է նա թիմի հետ, թե ոչ: Վերջին խաղում ես նրան տվեցի 45 րոպե և նա իրեն լավ ցուցադրեց: Արդեն մի քանի շաբաթ նա մարզվում է թիմի հետ: Վաղը դուք կտեսնեք` արդյոք դուս կգա նա առաջին րոպեներից»:

Ինտերում տեղ ունե՞ն Կամբիասսոն և Զանետտին.«Ես հիմնվում եմ իմ տեսածի վրա: Իհարկե, նրանց համար կա տեղ թիմում, սակայն մենք շատ խաղացողներ ունենք և միայն 11-ը կարող են խաղալ: Ես փորձում եմ որոշումներ կայացնել, որոնք լավագույնը կլինեն Ինտերի համար»:

Զանետտին երկար ժամանակ է` չի խաղացել.«Շատ գործոններ պետք  է հաշվի առնել: Նա երկար ժամանակ վնասվածք ուներ: Զանետտին հանդիսանում է վերջին խնդիրը, որի մասին ես անհանգստանում եմ, քանի որ հիանալի հարաբերություններ ունեմ նրա հետ: Նա կարևոր է նաև, երբ չի խաղում, նա տրամադրում է խաղընկերներին»:

Սամուելը 100%-ով պատրա՞ստ է խաղին.«Նա իրեն լավ է զգում, նա խնդիրներ չունի»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 750 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (01.03.2014 17:01) [Материал]
vonc haskaca Hernanes kxaxa, Icardin el arajin ropeneric kxaxa.. bayc Znaetti pahy cdzec, asa xi Jonatani texy ches xaxacnum? erku angam lav kxaxa

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz