Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 13 » Մացցարի. Ես հիանալի հարաբերություններ ունեմ նախագահի հետ
22:51
Մացցարի. Ես հիանալի հարաբերություններ ունեմ նախագահի հետ

Վալտեր Մացցարին հարցազրույց է տվել Capital-ին:

Հարց է ուղղվել Տոհիրի հետ հարաբերությունների մասին.
«Ես հիանալի հարաբերություններ ունեմ նախագահի հետ: Եթե լիներ հնարավորություն նրա հետ ուղիղ ավելի շատ շփվելու, ավելի լավ կլիներ, սակայն դա լրացուցիչ շարժառիթ է ինձ համար: Մենք հասկանում ենք իրար, հարգում ենք միմյանց, և դա լրացուցիչ վստահություն հաղորդում ինձ իմ գործը շարունակելու հարցում»:

Ինտերի վատ մարզավիճակի մասին.«Ինտերը լավ սկսեց մրցաշրջանը, իսկ հետո հետո տեղի ունեցան որոշ բաներ, որոնք բերեցին այն իրավիճակը, որտեղ որ հիմա ենք: Մեզ մոտ չի ստացվում անել այն, ինչ ցանկանում ենք, բացի Սասուոլոյի հետ կիրակնօրյա հանդիպումը»:

Մացցարիին հարցրել են նաև Կովաչիչի, կարդիի և Բելֆոդիլի մասին, ովքեր չստացան բավարար խաղաժամանակ.«Դա ճիշտ է, սակայն ես չեմ ընտրել նրանց, քանի որ նրանք արդեն թիմում էին, երբ ես եկա այստեղ: Բոլորին դա հայտնի է, սակայն դա խնդիր չէ: Ես պետք է օգտագործեմ լավագույններին, որոնք իմ տրամադրության տակ են: Այնպիսի ակումբներում, ինչպիսին Ինտերն է, ճնշումը լրիվ այլ է, մարդիկ պետք է հասկանան, որ այդ երիտասարդ խաղացողները եկել են այլ ճնշում ունեցող միջավայրից»:

Ինտերը չի իրացրել ոչ մի 11 մետրանոց առաջնությունում.«Մեր բախտը ուղղակի չի բերել»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 922 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 Artur   (14.02.2014 18:24) [Материал]
հենց էտ վախտ պտի ցույց տա իրան Կովաչիչը ու լյուբոյ ուրիշ խաղացող

4 tiko11   (14.02.2014 16:10) [Материал]
ete marzich stipvaca mcnum u chi vstahum parza vor xax chi stacvelu

3 Artur   (14.02.2014 13:37) [Материал]
Մեջբերում (tiko11): Kovacicin dnuma zamen asuma es yntrumem lavaguynnerinn Կովաչիչը մի երկու խաղ սաստավ խաղաց համարյա չերևաց, լավ խաղացողա, բայց հլը պատրաստ չի

2 tiko11   (14.02.2014 01:54) [Материал]
asuma es yntrumem lavaguynnerin? vates ? Kovacicin dnuma zamen asuma es yntrumem lavaguynnerin

1 Adriano   (13.02.2014 23:44) [Материал]
ete Mazzarin 4 tex@ vekali uremn ira vra arji mi 3 tari huys dnel

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz