Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 23 » Մացցարի.Ակնկալում եմ լավ խաղ և հաղթանակ
12:20
Մացցարի.Ակնկալում եմ լավ խաղ և հաղթանակ

Կալյարիի դեմ խաղից առաջ Վալտեր Մացցարին պատասխանել է լրագրողների հարցերին:

Ի՞նչ վիճակում է Էռնանեսը.«Նա հոգնում է յուրաքանչյուր խաղից հետո և չի կարող մշտապես մարզվել: Ես պետք է իմանամ` ինչպես է իրեն զգում և արդյոք պետք է տալ հանգիստ ամեն խաղից հետո»:

Ի՞նչ վիճակում է թիմը.«Վերջին շաբաթներում թիմը սկսում է հասկանալ, թե ինչ եմ ցանկանում ես ստանալ նրանցից: Ես խաղացողներին ասում եմ, որ պետք է ավելի շատ կենտրոնացում, քան Ֆիորենտինայի դեմ խաղում էր: Մենք պետք է լավ հանդիպում անցկացնենք ամբողջ խաղի ընթացքում»:

Առաջին եռյակը անհասանելի է.«Դեռ շատ միավորներ կխաղարկվեն. ավելի կոնկրետ 42: Ֆլորենցիայի հանդիպումը ցույց տվեց, որ մենք նույնքան ուժեղ ենք, որքան որոշ այլ թիմեր: Երրորդ տեղը կախված է նաև այլ թիմերից, սակայն մենք պետք է կենտրոնանք մեր վրա»:

Ի՞նչ կտա Վիչիդի ստորագրումը.«Մենք դեռ համոզված չենք նրա տրանսֆերի հարցում: Հունիսին կքննարկենք այդ հարցը»:

Ի՞նչպես է մարզվել Միլիտոն այդ շաբաթ.«Նա հիանալի էր դիտվում: Նա աշխատում է շատ, ինչպես երբևէ»:

Տոհիրը խոսում էր Գուարինի մասին: Դուք համաձա՞յն եք, որ նա հեռացել է այն իրավիճակից.«Ես առաջինը կարող եմ խոսել այդ մասին: Եթե ես թույլ եմ տալիս նրան խաղալ, դա նշանակում է, որ ես գտնում եմ, որ նա լավ վիճակում է»:

Ե՞րբ Ռանոկկիան կստանա խաղալու հնարավորություն: Նա ռիսկի չի դիմում` բաց թողնել ԱԱ-ն.«Ես մտածում եմ նրա մասին, թե ինչն է Ինտերի համար լավ, այլ ոչ թե` ով կգնա աշխարհի առաջնություն, ով` ոչ: Ես միշտ այդպիսին եմ եղել: Խաղացողը պետք է ցույց տա իրեն, երբ ունենում է հնարավորություն: Քանի դեռ Սամուելը լավ է աշխատում, դժվար կլինի փոփոխություն կատարել: Նա պետք է ձգտի նրան, ինչ անում է Սամուելը»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1005 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 tiko11   (23.02.2014 23:47) [Материал]
amen xaxy nuyn sastav, nuyn taktika u nuyn apush xaxna naturi... Mazzarin erba jogelu vor tim mi taktikayov chi kara xaxa

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz