Գլխավոր էջ » 2019 » Հունիս » 24 » Լուկակուի տրանսֆերի մանրամասները
14:31
Լուկակուի տրանսֆերի մանրամասները

Ինչպես հայտնում է GDS-ը, Ինտերը կապ կհաստատի Մանչեսթր Յունայթեդի հետ հաջորդ շաբաթ՝ Ռամելու Լուկակույի տրանսֆերի բանակցությունները մեկնարկելու համար։

Անտոնիո Կոնտեն հարձակվողին իր ծրագրի կենտրոնում է տեսնում հաջորդ մրցաշրջանի համար և Ինտերը կփորձի ձեռք բերել հարձակվողին մինչև նախամրցաշրջանային ամառային հավաքը, որը կմեկնարկի հուլիսի 7-ին։

Լուկակուն համաձայնեցրել է պայմանագիրը՝ տարեկան €6,5 մլն եվրոյով և կարող է ազդել ակումբի վրա՝ արագացնելու իր տրանսֆերը։

Յունայթեդը €85 միլիոն է ցանկանում բելգիացու համար, բայց խաղացողի Ինտեր տեղափոխվելու ցանկությունը, և այլ առաջարկների բացակայությունը, Ինտերին հուսադրում է ավելի ցածր տրանսֆերային արժեքի։

Մանչեսթրը չի կարող €60 միլիոնից պակաս վաճառել 26-ամյա ֆուտբոլիստին՝ գործարքում վնասներ չկրելու համար։

Ինտերը ցանկանում է ակումբի հետ քննարկել այլ ֆուտբոլիստի գործարքի մեջ մտցնելու հարցը՝ Իվան Պերիշիչին կամ Մաուրո Իկարդիին, բայց Յունայթեդը, կարծես եք, հետաքրքրված չէ ֆուտբոլիստներով։

Վալենտինե Լազարոյի և Էդեն Ջեկոյի տրանսֆերային բանակցությունները մի կողմ են դրվել, քանի որ դրանք խոչընդոտում են Կոնտեի հիմնական տրանսֆերային թիրախին։

Մարոտտան և Աուզիլյոն մի կողմ են դրել մնացած գործարքները և պետք է պատրաստեն Յունայթեդի հետ բանակությունների առաջարկը։

Մինչ այդ հանդիպում կլինի նաև Սասսուոլոյի հետ, որպեսզի ավարտին հասցնեն Ստեֆանո Սենսիի տարնսֆերը։

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 590 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz