Գլխավոր էջ » 2013 Հոկտեմբեր 3 » Կրեսպո. Եթե Մորատին վստահում է Տոհիրին, մենք ևս պետք է ...
22:56 Կրեսպո. Եթե Մորատին վստահում է Տոհիրին, մենք ևս պետք է ... | ![]() ![]() «Ինտերը հանդես է գալիս շատ ավելի լավ, քան նախորդ մրցաշրջանում, թեև նրանք շաբաթական անցկացնում են միայն մեկ խաղ: Մացցարին ունակ մասնագետ է, և իր արդյունքները խոսում են իր փոխարեն: Ինձ դուր է գալիս նրա ոճը, իր թիմերը կոմպակտ են սուր հակագրոհներով: Սկուդետտո՞. Դեռ շատ վաղ է այդ մասին խոսելու համար: Իհարկե, Յուվենտուսը ֆավորիտ է, սակայն շատ թիմեր են փորձում մրցակցել նրանց հետ: Ներկա պահին ինձ համար ֆավորիտը Յուվենտուսն է»: Ո՞ր ֆուտբոլիտներն են ձեզ վրա ավելի շատ տպավորություն թողել. «Հաճելի անակնկալ դարձավ Ռիկի Ալվարես, նա ամբողջովին ձևափոխվել է այս տարի: Ներաձձուրրիները ունեն նաև այլ տաղանդավոր ֆուտբոլիստներ` Գուարինը, իկարդին, Բելֆոդիլը, Միլիտոն և, իհարկե, Պալասիոն»: Ի՞նչ եք մտածում Մորատտի-Տոհիր փոփոխության մասին. «Ինտերի և Մորատտի մոտ եղել է ռոմանտիկ պատմություն, որը կթողնի նոստալգիա: Մյուս կողմից մենք պետք է վստահենք Մորատիի ինտուիցիային: Նա ավելի լավ գիտի, թե ինչն է լավ Ինտերի համար: Եթե Մորատին վստահում է Տոհիրին, նշանակում է մենք ևս պետք է անենք դա»: Ի՞նչ կարծիքի եք Ռոմայի հետ խաղի մասին. «Ռոմայի հետ խաղերն ինձ վրա որպես ֆուտբոլիստ թողել են լավ հիշողություններ: Առաջին հերթին, քանի որ մենք մշտապես հաղթում էինք նրանց: Հուսանք` այդպես կլինի նաև շաբաթ օրը»: Աղբյուրը` Calciomercato.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |