Գլխավոր էջ » 2019 » Հուլիս » 1 » Կալյարին համաձայնության է եկել Ռոմայի հետ, բայց․․․
19:43
Կալյարին համաձայնության է եկել Ռոմայի հետ, բայց․․․

Նիկոլո Բարելլան որոշում է կայացրել՝ չընդունել այլ ակումբներ տեղափոխվելու առաջարկները այս ամառ, բացի Ինտերին։

Բեպպե Մարոտտան այսօր պետք է հանդիպեր Կալյարիի սեփականատեր Թոմմասո Ջուլինիի հետ Լեգա Կալչոյի գրասենյակում, սակայն վերջինս հերքում է, որ նման հանդիպում տեղի է ունեցել։

Կալյարին համաձայնության է եկել Ռոմային հետ՝ €35 մլն և Գրեգուար Դեֆրելը, իսկ Ինտերը մնում է հաստատուն իր առաջարկի մեջ՝ €36 մլն, գումարած €4 միլիոն բոնուսներ։

Այդուհանդերձ, Մարոտտան և Աուզիլյոն չեն անհանգստանում, որ կարող ենք կորցնել Բարելլային, քանի որ խաղացողն իր անձնական ցանկությունը շատ հստակ է արտահայտել։

Ջուլինիի պահանջած €50 միլիոնը շատ բարձր է թվում Ներաձուրիի համար, բայց նրանք վստահ են, որ ձեռք կբերեն 22-ամյա ֆուտբոլիստին՝ առանց արժեքի բարձրացման։

Ավելի վաղը՝ հունվարին, Բարելլան մերժել է Նապոլիի առաջարկը և այժմ, ակնկալվում է, որ կմերժի նաև Ռոմային, ինչը նշանակում է, որ Ռոմայի և Կալյարիի համաձայնությունը կմնա թղթի վրա։

Այսօր Ջուլինին հայտնել է լրագրողներին, որ կիսապաշտպանն իր ապագայի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտակա երկու օրերի ընթացում։

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 593 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz