Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 18 » Ժուան ''Իգուայինն ինձ չի վախեցնում''
19:45
Ժուան ''Իգուայինն ինձ չի վախեցնում''

Ինտերի բրազիլացի պաշտպան Ժուան Ժեսուսը, Իտալիա 1-ին տված հարցազրույցում, խոսել է առաջիկա խաղի և հակառակորդի մասին.

''Սա այն խաղերից մեկն է, որը մենք ցանկանում ենք խաղալ: Մենք գիտենք Նապոլիի որակները և մենք պետք է հարյուր տոկոս տանք, եթե ցանկանում ենք հաղթել և կրկին բարձրանալ վերջին ելույթներից հետո: Իգուայինն ինձ չի վախեցնում, ամեն դեպքում, և Նապոլին շատ որակյալ խաղացողներ ունի հարձակման գծում: Նա միակ խաղացողը չէ, որին ես պետք է վնասազերծեմ: Մենք կհաղթենք'':

''Երկրպագուները մեր 12-րդ խաղացողն են խաղադաշտում, մենք նրանց կարիքն ավելի շատ ունենք, քան սուլոցների: Մարզիչը խաղացողներին դուրս է բերում խաղադաշտ, իսկ դրանից հետո ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա է: Ես հասկանում եմ նրանց՝ սա բարդ ժամանակաշրջան է, բայց դա նաև մեզ համար է բարդ ժամանակ: Կարծում եմ, որ նրանք կօգնեն մեզ Նապոլիի դեմ ամբողջ 90 րոպե: Աուսիլիոն խոսել է 3-րդ տեղի մասի՞ն: Նա իրավացի է, Ինտերը միշտ պետք է բարձր տեղերի ձգտի, մենք պետք է ամեն ինչ անենք դրա համար'':

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 912 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz