
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ինտերը Ռոման և Յուվենթուսը կպայքարեն Պալերմոյի հարձակվող Պաուլո Դիբալայի համար: Վերջերս լուր տարածվեց, որ Դիբալան ցանկանում է Յուվենթուս տեղափոխվել, նույնիսկ նշվում էր, որ խաղացողը համաձայնության է եկել թուրինյան ակումբի հետ, բայց լուրը չհաստատվեց: Այսօր La Gazzetta dello Sport-ը գրում է, որ Ինտերը ծրագրել է Պալերմոյին առաջարկել Ֆրանչեսկո Բարդիին, Լորենցո Կրիստինգին/ Պուշկաշին + 25 մլն. եվրո: Գործարքի իրականացման հարցում վճռորոշ դեր կարող է ունենալ Խավիեր Ձանետին: Ինտերի փոխնախագահը կզրուցի արգենտինացի երիտասարդ հարցակվողի հետ, նրան կխոստանա տեղ հիմնական կազմում Իկարդիի կողքին: Նշվում է նաև, որ Դիբալային կխոսատանան 4-5 բարձրակարգ խաղացողներ, որոնց շնորհիվ Ինտերը հաջորդ մրցաշրջանում կպայքարի սկուդետոյի համար:
Հիշեցնենք, որ Ինտերը գնումներ կարող է կատարել վաճառքից ստացված գումարով, այդ պատճառով թիմը պետք է զոհաբերի իր խաղացողներից մի քանիսին: Այդ խաղացողները կարող են լինել
Սամիր Հանդանովիչը, Էռնանեսը, Ֆրեդի Գուարինը և Մատեո Կովաչիչը: Այլընտրանք Դիբալային համարվում են Լավեսսին և Յովետիչը
|
Կատեգորիա: Տրանսֆերներ |
Դիտումներ: 1060 |
Ավելացրեց: mihranavagyan24
| - Վարկանիշ -: 0.0/0 |