Գլխավոր էջ » 2019 » Հուլիս » 15 » Ինտերը ցանկանում է գնել Լացիոյի կիսապաշտպանին
00:25
Ինտերը ցանկանում է գնել Լացիոյի կիսապաշտպանին

Ինտերը լրջորեն հետաքրքրված է Լացիոյի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ Սավիչի ծառայություններով:

Sky Sport-ը հայտնում է, որ եթե Սավիչը տեղափոխվի իտալական այլ ակումբ, ապա դա կլինի Ինտերը: Մինչ կիսապաշտպանին գնելը, Ինտերը պետք է ազատվի իր երեք կիսապաշտպաններից, որպեսզի տեղ ազատի Սավիչի համար: Խոսքը գնում է Ժոաո մարիոյի, Բորխա Վալերոյի և Ռաջա Նաինգոլանի մասին: Այս երեք ֆուտբոլիստներին վաճառալով Ինտերը կարող է սկսել բանակցությունները Լացիոյի հետ:

Լացիոն սերբ ֆուտբոլիստի համար պահաջնում է 100մլն եվրո: 24-ամյա ֆուտբոլիստի համար Մանչեսթեր Յունայթեդը առաջարկել էր 80մլն եվրո և ստացել բացասական պատասխան:

Հիշեցնենք, որ 2018/19 մրցաշրջանում Սավիչը ճանաչվել է Ա Սերիայի լավագույն կիսապաշտպան դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 602 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz