Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 7 » Ինտերը առաջարկ է ստացել
12:25
Ինտերը առաջարկ է ստացել

Ինտերը ծանրաբեռնված է ֆուտբոլիստներով և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի կրճատել ֆուտբոլիստների թիվը:

Տվյալ պահին հեռացողների ցանկում են` Ֆելիպե Մելոն, Ստեվան Յովետիչը, Դավիդե Սանտոնը և Յուտո Նագատոմոն: Բրազիլացի կիսապաշտպանը կտեղափոխվի Պալմեյրաս, Յովետիչը` Սեվիլյա, Սանտոնը` Սամպդորիա, իսկ ահա Նագատոմոյի ծառայություններով հետաքրքրված է Բուրնլի ակումբը: Անգլիական ակումբը ցանկանում է իր շարքերում տեսնել ճապոնացի պաշտպանին: Նագատոմոն ընդամենը 7 հանդիպում է անցկացրել այս մրցաշրջանում, նաև Նագատոմոն համարվում է թիմի "ամենահին բնակիչը"` 2011 թվականից, իր պաշտոնական կայքում գրում է Ջանլուկա դի Մարցիոն:


Իսկ ահա SportItalia-ն տեղեկացնում է, որ Սանտոնը ընդունել է Սամպդորիայի առաջարկը: Այժմ մնում է միայն հասկանալ Սանտոնը կտեղափոխվի վարձավճար գնման իրավունքով, թե Սամպդորիան միանգամից կգնի իտալացի պաշտպանի իրավունքները:

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 843 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz