Գլխավոր էջ » 2013 Ապրիլ 27 » Ինտերը և Միլանը նոր փոխանակում են պատրաստում
15:38 Ինտերը և Միլանը նոր փոխանակում են պատրաստում | ![]() Միլանյան ակումբները մշտապես համագործակցության մեջ են, հատկապես տրանսֆերային շուկայում, վերջին, թարմ օրինակը Կասսանո - Պացցինի փոխանակումն է, որը տեղի ունեցավ անցած ամռանը և արդյունավետ եղավ և' թիմերի, և' խաղացողների համար: Այժմ ակումբները, կարծես թե, նոր փոխանակում են նախապատրաստում իրականացնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սիլվեստրե - Նոչերինո` պաշտպանին փոխանակել կիսապաշտպանի հետ: Գործարքը լիովին հնարավոր է, քանի որ Սիլվեստրեն այդպես էլ չկարողացավ իր տեղը գտնել Ներաձուրրիի կազմում, իսկ Նոչերինոյի գործակալն իր հաճախորդի համար նոր ակումբ է փնտրում: Հիշեցնենք, որ Սիլվեստրեն Ինտեր տեղափոխվել է վարձավճարային հիմունքներով` մոտ 2 միլլիոն եվրո, և գնման իրավունքով, որի գումարը Մորատտին պայմանավորվել էր վճարել երեք փուլով` 2 միլլիոն յուրաքանչյուր անգամ, ընդհանուր առմամբ նրա համար պետք է վճարեր մոտ 8 միլլիոն եվրո: Ինչպես գրում են CalcioMercatoNews-ի լրագրողները, Սիլվեստրեի համար Միլանն իդեալական է, իսկ Նոչերինոյի համար` Ինտերը: interlive.it |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
|
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||



