Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 10 » Ինտերում լուրջ փոփոխություններ են սպասվում
13:53
Ինտերում լուրջ փոփոխություններ են սպասվում

Ամռանը Ինտերում մեծ փոփոխություններ են սպասվում: Ու կախված Ինտերը կգրավի 3-րդ հորիզոնականը թե ոչ, այդ փոփոխությունները տարբեր կլինեն:

Սամիր Հանդանովիչը ով երբևէ չի խաղացել ՉԼ-ում մեծ ցանկություն ունի հանդես գալ այդ մրցաշարում: Ակումբի չինացի սեփականատերերը միտք չունեն ամեն կերպ դարպասապահին թիմում պահել: Եթե Ինտերը չհայտնի ՉԼ-ի խմբային փուլում ապա Հանդանովիչը կհեռանա: Որպես նրան փոխարինող նշվում է Յան Օբլակի և Մատիա Պերինի անունները:

Եթե Սամիրի ՉԼ չհայտնվելու դեպքում հեռանալը միանշանակ չէ, ապա Պերիշիչը կհեռանա, եթե ՉԼ-ում Ինտերը չհայտնվի,- գրում է Fc Inter News-ն: Ինտերի ղեկավարությունը ցանկանում է ամեն կերպ պահել Պերիշիչին, բայց կարծես թե խորվաթը վերջնական որոշում է կայացրել:

Ագուերոն կհամաձայնվի Ինտեր տեղափոխվել, եթե ակումբը կարողանա հայտնվել ՉԼ-ի խմբային փուլում: Սիթին դեմ չէ վաճառել Ագուերոյին, իսկ Ինտերը պատրաստ է վճարել հարձակվողի համար պահանջվող գումարը:

Ալեքսիս Սանչեսը այդպես էլ համաձայնության չի գալիս պայմանագիրը երկարաձգելու հարցում: Չիլիացի հարձակվողն ցանկանում է տիտղոս նվաճել, ինչը իր համոզմաբ Արսենալի հետ այլևս չի կարող: Սանչեսի դեպքում կարծես թե ՉԼ խաղալն պարտադիր չէ, նրան կգոհացի նայի հետագայում տիտղոսներ նվաճելու հեռանկարը:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 297 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Վերջին Նորությունները`
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
website monitoring results and uptime stats Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz