Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 5 » Ինտերից մոտ են հեռանալ մի շարք ֆուտբոլիստներ
22:48
Ինտերից մոտ են հեռանալ մի շարք ֆուտբոլիստներ

Ինտերը շատ ակտիվ բանակցությունների մեջ է ոչ միայն ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար, այլ նաև վաճառելու համար:

Ներկայացնում ենք Ջանլուկա դի Մարցիոյի վերջին հրապարակած տրանսֆերային նորությունները:

Լուչիանո Սպալետիի ծրագրերի մեջ չի մտնում Գարի Մեդելը: Մեդելը անձնական պայմանագիրը արդեն համաձայնեցրել է Բեշիկթաշի հետ: Սպասվում է, որ այս շաբաթվա մեջ ֆուտբոլիստը կտեղափխովի թուրքական ակումբ:


Ինտերի պաշտպան Ջեյսոն Մուրիլոն շատ մոտ է Վալենսիա տեղափոխվելուն: Կողմերը համաձայնության են եկել 13մլն եվրո գումարած բոնուսներ: Վալենսիան ցանկանում է նաև ձեռք բերել Կոնդոգբիային, սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության գալ:


Բրոզովիչ, Ժոաո Մարիո և Կոնդոգբիա եռյակից որևէ մեկը պետք է լքի ակումբը: Խորվաթ կիսապաշտպանի համար Ինտերը առաջարկ չի ստացել, իսկ Ինտերի 10 համարով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Ժոաո Մարիոյի հավանական տեղափոխությունը ՊՍԺ Ինտերին հնարավորություն կտա տրանսֆերի մեջ ներառել Օրյեին:


Ինտերը բանակցություններ է սկսել Պերիշիչի պայմանագիրը երկարաձգելու համար:


Այլ ֆուտբոլիստներ նույնպես պետք է լքեն ակումբը: Նրանց թվում են Ռանոկիան և Յովետիչը: Իտալացի պաշտպանը կարող է տեղափոխվել Ջենովա, իսկ Յոյոյի ապագան դեռ պարզ չէ:


Բիաբիանին արդեն Պրահայում է և շուտով պայմանագիր կստորագրի տեղի Սպարտա Պրահա ակումբի հետ:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 901 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz