Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 17 » Ինտերից հեռացող ֆուտբոլիստները
21:19
Ինտերից հեռացող ֆուտբոլիստները

Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport, Ջեյսոն Մուրիլլոն ցանկանում է լքել Ինտերը քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով: Կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված են անգլիական ակումբները:

Ինտերի մեկ այլ պաշտպան` Անդրեա Ռանոկիան, ով վարձավճարով հանդես է գալիս Հալ Սիթիում չի գնվի անգլիական ակումբի կողմից: Ըստ պայմանագրի միայն ուժեղագույների մեջ տեղը պահպանելու դեպքում Ռանոկիան կտեղափոխվեր Հալ Սիթի: Սակայն հավանական է, որ իտալացի պաշտպանը իր կարիերան շարունակի մեկ այլ անգլիական ակումբում:

Անգլիական ակումբները նաև հետաքրքրված են Նագատոմոյի և Սանտոնի ծառայություններով:

Ստեվան Յովետիչը նույնպես կվաճառվի այս ամռանը: Պյերո Աուզիլիոն պետք է հանդիպի Սևիլյայի ներկայացուցիչների հետ: Իսպանական ակումբը ցանկանում է նախնական պայմանավորված 14մլն եվրոյի փոխարեն վճարել միայն կեսը Յովետիչի համար: Դա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել ներաձուրիների համար, քանի որ Ինտերի պարտքը Ուեֆային կազմում է 30մլն եվրո:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 223 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Վերջին Նորությունները`
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
website monitoring results and uptime stats Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz