Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 16 » Ինտերի «թոփ-նյուզ»-ում Լուկաս Բիլյա
16:18
Ինտերի «թոփ-նյուզ»-ում Լուկաս Բիլյա

Football.ua Բիլյան կարող է լքել Լացիոն

Լացիոյի կիսապաշտպան Լուկաս Բիլյան կարող է լքել Լացիոն:
-Ես լսել եմ իմ հաճախորդի շուրջ պտտվող լուրերի մասին,- հայտարարել է ֆուտբոլիստի գործակալը: Մենք պետք է խոսենք Կլաուդիո Լոտիտոյի հետ հասկանալու համար, արդյոք նա թույլ կտա թիմից հեռանալ իր թիմի կարևորագույն խաղացողներից մեկին:

 

sports.ru -Ինտերը ցանկանում է գնել Բիլյաին Լացիոյից

Լացիոյի կիսապաշտպան Լուկաս Բիլյան կարող է կարիերան շարունակել Ինտերում: Միլանյան ակումբի ղեկավարությունը արդեն սկսել է բանակցությունները հռոմեանակն թիմի ղեկավարության հետ: Ինտերը ցանկանում է կիսապաշտպանին ձեռք բերեն վարձավճար + պարտադիր գնման իրավունք տարբերակով:

 

Tuttosport- Ինտերը սկսել է բանակցությունները Բիլյաի տրանսֆերի համար

Ինտերի ներկայացուցիչները սկսել են բանակցել Լացիոյի հետ, Լուկաս Բիլյաի տրանսֆերի համար: Ինտերը նախատեսում է վարձակալել 28-ամյա կիսապաշտպանին մրցաշրջանի երկրորդ հատվածի համար, իսկ ամռանը ամբողջովին գնել նրա տրանսֆերը:

 

football.ua Բիլյա «Ես միշտ երազել եմ խաղալ Ինտերում»

Երբ 2013-ին Բիլյան խաղում էր Անդերլեխտում, Ինտերը կարող էր ձեռք բերել արգենտինացուն, սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ: Այդ ժամանակ ֆուտբոլիստը հայտարարեց ` «Ես միշտ երազել եմ խաղալ Ինտերում: Ինտերը կարող էր ինձ բերել, բայց մինչ այժմ նրանք մեզ հետ կապ չեն հաստատել: Ես հիմա Անդերլեխտի խաղացող եմ, իսկ հետո կտեսնենք ինչ կլինի»

 

Radio CRC Ֆուրիո Ֆոկոլարի «Ինտերը կստանա Բիլյաին 20մլն+Ռանոկիա տարբերակով»

Լրագրող Ֆուրիո Ֆոկոլարին Radio CRC-ին տված հարցազրույցում ասել է`
-Ինտերի ղեկավարությունը արդեն հանդիպել է Լացիոյի ղեկավարության հետ: Ես 99% համոզված եմ, որ Ինտերը կգնի Բիլյաին: Գործարքը կլինի 20 մլն+Ռանոկիա տարբերակով:

 

Հիշեցնենք որ Բիլյան այս մրցաշրջանում անցկացրել է 7 խաղ ու խփել 3 գնդակ:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1041 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz