Գլխավոր էջ » 2019 » Հունիս » 12 » Հակիրճ. Լուկակու, Ագումե, Ջեկո և այլ անուններ
21:57
Հակիրճ. Լուկակու, Ագումե, Ջեկո և այլ անուններ

Հակիրճ ներկայացնենք այսօրվա թարմ տրանսֆերային նորությունները կապված Ինտերի հետ:

Սոշոյի երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստ Ագումեն կետղափոխվի Ինտեր 4.5մլն եվրոյի դիմաց և գումարած բոնուսներ: Ֆուտբոլիստը ընտրել է Ինտերը` չնայած նրան, որ նրան ցանկանում էին ձեռք բերել Բարսելոնան, Մանչեսթեր Սիթին, Յուվենտուսը և այլ ակումբներ:

Էդեն Ջեկոն այսօր համացանցում նկար է տեղադրել, որի տակ մեկնաբանություններում Պերիշիչը գրել է ` "Մյուս տարի կլինենք միասին".

Կոնտեն դեռ չի ցանկանում վաճառել Բաստոնիին:

Լուկակուն այսօր հարցազրույցում նշել է. "Կոնտեն աշխարհի ամենալավ մարզիչն է: Ես իմ ընտրությունը կատարել եմ և իմ տեսակետը արդեն հայտնել եմ Մանչեսթեր Յունայթեդին: Ակումբը պետք է հայտարարի, այլ ոչ թե ես:"

Աջ եզրում առաջնային նպատակ է համարվում Լազարին, ով գնահատվում է 20մլն եվրո: Թեկնածուների թվում է նաև Գերտայից` Լազարոն, Ռոմայից` Ֆլորենցին և Ռեալ Մադրիդից` Լուկաս Վազքեսը:

Tuttosport-ը տեղեկացնում է, որ Կովաչիչը համաձայնություն է տվել տեղափոխվել Ինտեր: Խորվաթը չի մտնում արքայական ակումբի ծրագրերի մեջ և գնահատվում է 50մլն եվրո:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 671 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz