Գլխավոր էջ » 2019 » Օգոստոս » 12 » Հաջորդ տրանսֆերները` Ժոաո Մարիո, Իկարդի և Սավիչ
20:21
Հաջորդ տրանսֆերները` Ժոաո Մարիո, Իկարդի և Սավիչ

Ինտերը չի բավարարվել Սենսիի և Բարելայի տրանսֆերով կենտրոնը ուժեղացնելու համար: Այս պահին Բեպպե Մորատան լուրջ աշխատում է Սերգեյ Միլինկովիչ Սավիչի տրանսֆերի վրա:

Սակայն այս տրանսֆերը կայանալու համար Ինտերը պետք է վաճառեի Ժոաո Մարիոյին և Իկարդիին:

Ինչպես տեղեկացնում է GDS-ը, Ժոաո Մարիոն մոտ օրերս կտեղափոխվի ֆրանսիական Մոնակո, սակայն պորտուգալացու տրանսֆերով հետաքրքրված են նաև Լեպցիգը և Բայեր Լեվերկուզենը: Տրանսֆերը կկազմի մոտ 20մլն եվրո:

Իկարդին վերջնականապես համոզվեց, որ Ինտերը չի պատրաստվում նրան տեղ հատկացնել թիմում, այն բանից հետո, երբ 9 համարի մարզաշապիկը հանձնվեց նորեկ Լուկակուին:

Ռոման և Նապոլին առաջարկներ են կատարել Ինտերին: Նապոլին 55մլն եվրո Իկարդիի համար, սակայն առաջարկը պատրաստ է բարձրացնել միչև 60մլն եվրոյի, իսկ Ռոման 40մլն եվրո + Էդեն Ջեկոյի տրանսֆերը:

Իկարդին առաջվա պես ցանկանում է տեղափոխվել Յուվենտուս, սակայն Ինտերը Յուվենտուսին չի վաճառի 80մլն եվրոյից պակաս:

Այս տրանսֆերների գումարով Ինտերը կիրականացնի Սավիչի տրանսֆերը: Ինտերը բոլոր հաամձայնությունները ունի և ֆուտբոլիստի հետ և Լացիոյի նախագահ Լոտիտոյի հետ:

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 137 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz