Գլխավոր էջ » 2014 Փետրվար 25 » Գուարին.Պատրաստ եմ պայմանագիր կնքել Ինտերի հետ մինչ կյանքիս ավարտը
22:48 Գուարին.Պատրաստ եմ պայմանագիր կնքել Ինտերի հետ մինչ կյանքիս ավարտը | ![]() ![]() «Հունվարին տեղի ունեցածից հետո ես պետք է մարզվեի ավելի լավ, քանի որ երկրպագուները ինձանից ավելիին էին սպասում: Ես նույնպես կարծում էի, որ կարող եմ տալ ավելին: Թիմն ունի իմ կարիքը, իսկ ես ցանկանում եմ հաղթել Ինտերի հետ: Ես ամեն ինչ կտամ Ինտերի և նրա երկրպագուների համար, որոնք միշտ հավատացել են ինձ»: «Կայացած տրանսֆե՞րը Յուվենտուս. դա ինձ միայն ավելի ուժեղ դարձրեց և շատ բան սովորեցրեց որպես մարդ և խաղացող: Ես ծանոթացա բազմաթիվ մարդկանց հետ, դա լավ փորձ էր, որը կօգնի ինձ ապագայում: Այժմ ես հանգիստ եմ և երջանիկ: Մարզիչը գիտի, ինչի եմ ես ընդունակ: Այժմ ես կարող եմ լինել ավելի օգտակար»: Տոհիրի հետ հարաբերությունների մասին.«Տոհիրը գիտի` ինչ խաղացող եմ ես: Մենք քննարկել ենք պայմանագրի երկարաձգման հարցը, և մոտ ժամանակներում կստորագրենք փաստաթղթերը: Ես ցանկանում եմ ապացուցել, որ արժանի եմ խաղալ Ինտերում: Այժմ պատրաստ եմ ստորագրել Ինտերի հետ պայմանագիր թեկուզ մինչև կյանքիս վերջ, ես երկու անգամ չեմ մտածի դրա շուրջ»: Աղբյուր` Sky Sport 24
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |